20 Հուլիսի, Saturday, 2024
KFC

”Շիրակը” մեկնել է ԱՄՆ

Երեկ Գյումրիի ”Շիրակը” Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթով մեկնել է ԱՄՆ, որտեղ կանցկացնի մեկ շաբաթյա հավաք: Փետրվարի 8-ին 18.00-ին ”Շիրակը” ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ առաջնության ամենահայտնի թիմերից մեկի՝ ”Լոս Անջելես Գելեքսիի” հետ:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի փետրվարի 9-ին, առավոտյան ժամը 6:00-ի ”Շանթ” հեռուստաընկերության եթերում:

”Շիրակի” պաշտոնական կայքը հայտնում է, որ Վարդան Բիչախչյանի սաները ԱՄՆ են մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ` Արթուր Հարությունյան, Նորայր Աբրահամյան:
Պաշտպաններ` Հրայր Մկոյան, Կադիո Դիդյե Բորիս, Գեւորգ Հովհաննիսյան, Դավիթ Մարիկյան, Աղվան Դավոյան, Արտյոմ Միքայելյան:
Կիսապաշտպաններ` Կարեն Ալեքսանյան, Կարեն Մուրադյան, Տիգրան Դավթյան, Դավիթ Հակոբյան, Դամե Դիոպ, Կուասի Էբուե, Արման Ասլանյան, Էդվարդ Փանոսյան:
Հարձակվողներ` Անդրանիկ Բարիկյան, Սերժ Դեբլե, Արամ Մուրադյան, Դավիթ Ղանդիլյան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ