09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ադրբեջանական ակումբը կպատժվի FIFA-ի կողմից

FIFA-ն կարող է խիստ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական ”Բաքու” ակումբի նկատմամբ, որը երկար ժամանակ անտեսում է FIFA-ի վիճահարույց դեպքերը կարգավորող պալատի որոշումը:

2013 թ.-ի հունիսին պալատը պարտադրել էր ադրբեջանական ակումբին մարել ուկրաինացի խաղացող Ռուսլան Լեւիգիի նկատմամբ ունեցած պարտքը և գումարել աշխատավարձին ուշացման տույժերը: Ադրբեջանի ակումբ ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

FIFA-ում տարօրինակ են համարել նման անտարբերությունը և բազմիցս տեղեկացրել են տեղի ունեցածի մասին Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիա: Հավանական է, որ առաջիկայում ադրբեջանական ակումբի միավորները կկրճատվեն: ”Բաքուն” կարող է զրկվել նաև առաջիկա երկու տրանսֆերային պատուհաններին խաղացող գնելու հնարավորությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ