16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Յուրա Մովսիսյանը քաղցկեղով հիվանդ Գրիշա Սիմոնյանին նվիրել է իր մարզաշապիկը/ֆոտո/

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է քաղցկեղով հիվանդ երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանին ծննդյան առթիվ եւ սեփական մարզաշապիկն է նվիրել քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստին: 26-ամյա հարձակվողը Գրիշա Սիմոնյանին նվիրել է իր ինքնագրով ՛՛Սպարտակի՛՛ մարզաշապիկ: Այս օրերին Մովսիսյանը ՛՛Սպարտակի՛՛ կազմում հավաքի է մասնակցում Իսպանիայում: Գրիշա Սիմոնյանն այսօր դարձավ 19 տարեկան: 

Մանուչարյանը մասնակցել է ՛՛Ուրալի՛՛ հանդիպմանը

Եկատերինբուրգի ”Ուրալը” ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել ”Վորսկլայի” հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը խաղադաշտ է մտել երկրորդ կասին եւ մասնակցել խաղին մինչեւ վերջ: Հիշեցնենք, որ ”Ուրալը” տրանսֆերի է հանել Էդգար Մանուչարյանին: Նա առաջարկներ ունի ղազախական թիմերից:  

Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի “Borde-Park” համալիրում, բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայությամբ, տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և նրա մրցակցի`Ռոբերտ Շտիգլիցի բաց մարզումը (մարզիչների մասնակցությամբ): Հիշեցնենք, Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքում: Սա նրանց 3-րդ հանդիպումն է լինելու: Աբրահամն ու Շտիգլիցը առաջին […]

18-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 1,5 մլն ռուբլի

Чемпионат.com կայքը և ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը շարունակում են միջոցներ հավաքել 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Արդեն իսկ հավաքվել է 1 461 000 ռուբլի: Սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի նա բուժվի եւ հնարավոր է` իրականացնի իր երազանքը. դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ինչպես հայտնել էինք, 18-ամյա Գրիշան ծնվել և ապրում է Մոսկվայում։ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք […]

Ռուսաստան – Հայաստան հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը վաճառքում կլինեն մարտի 4-ից

Կրասնոդարում սկսվել է Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը: Итар-Тасс-ը հայտնում, է, որ այժմ գործում է մեկ տոմսարկղ ժամը 10-19-ը, իսկ մարտի 4-ին եւ 5-ին կաշխատեն միանգամից 7 տոմսարկղ: Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված հյուրերի սեկտորի տոմսերը վաճառքում կլինեն մարտի 4-ից: Այն հյուսիսային սեկտորում: Հիշեցնենք, որ Ռուսաստան – Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին 18:00-ին:

Պոռնոաստղը հայտավորվել էր ”Բարսելոնայի” խաղին/ֆոտո/

”Televisa” մեդիաընկերությունը պատահաբար ”Բարսելոնայի” կազմում էր ընդգրկել պոռնոաստղ Ալեքսիս Տեքսասին: ”Mundo Deportivo”-ն հայտնում է, որ աշխատակիցները շփոթել են թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին անվան նմանության պատճառով: Ընկերությունը արագորեն ուղղել է սխալը, սակայն երկրպագուները հասցրել են տարածել կատարվածը  սոցիալական կայքերում:

Բերեզովսկի.՛՛Հավաքների ամենալուրջ հանդիպումն էր՛՛

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Դինամոյի՛՛ դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Ամկարի հետ հանդիպման մասին, որում մոսկովյան ակումբը հաղթել էր, իսկ Բերեզովսկին մասնակցել էր ամբողջ հանդիպմանը: ՛՛Հավաքների ամենալուրջ հանդիպումն էր։ «Ամկարը» լավ է հանդես գալիս այս մրցաշրջանում: Մեկնարկից որոշ ժամանակ անց տիրեցինք նախաձեռնությանը եւ սկսեցինք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Հանդիպումից առաջ Դան Պետրեսկուն ուշադրությունը կենտրոնացրել էր ստանդարտների վրա, […]

Այսուհետ Սերժ Սարգսյանին ցույց կտա

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նախարարությունում կայացած նախագահի հետ հանդիպումը գնահատում է նորմալ: ՛՛Հետևություն արել ենք այն, ինչ-որ ինքն ասել է` պետք է լինել ավելի հետևողական, ուշադիր, հասարակական կազմակերպությունների հետ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծվեն, որ նախկինում չեն եղել, բայց լուրջ խնդիրներ չեն եղել՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ հետևություններ են արել նախագահ Սերժ […]

Մեկնարկել է բռցքամարտի Հայաստանի առաջնությունը

Երևանի ՛՛Դինամո՛՛ մարզադահլիճում այսօր մեկնարկեց  բռնցքամարտի  տղամարդկանց մեծահասակների Հայաստանի առաջնությունը: 10 քաշային կարգերում մասնակցելու են մայրաքաղաքի եւ մարզերի շուրջ 100 մարզիկներ: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ, 60 կգ, 64 կգ եւ 69 կգ քաշային բռնցքամարտիկները: Կայացել է 14  մրցամարտ: Հանրապետության չեմպիոնները որոշվելու են նաեւ 49, 52, 75, 81, մինչեւ 91 և 91 կիլոգրամից բարձր քաշային կարգերում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի