14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

ՀՖՖ-ի պատասխանը` հավաքականի մարզչի վերաբերյալ.Armsport.am

Որոշ լրատվամիջոցեր տեղեկություն էին հրապարկել, որի համաձայն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ալեն Բոգոսյանը: Դրա հետ կապված Armsport.am-ը հարցում է կատարել ՀՖՖ մամուլի քարտուղարություն, որտեղից ստացվել է հետեւյալ պատասխանը. ”Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը կհրապարակվի, երբ վերջնական համաձայնություն կկայացվի բազմաթիվ թեկնածուներից այն մեկի հետ, ում հետ կստորագրվի համապատասխան պայմանագիր”: Հիշեցնենք, որ […]

Երկրպագուն շուն է նետել մրցավարի գլխին/վիդեո/

Իսպանական ցածր դիվիզիոններում հանդես եկող երկու ֆուտբոլային ակումբերի հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Երբ մրցավարը մոտեցել է հյուրընկալվող թիմի պահեստայինների նստարանին, երկրպագուներից մեկը վերցրել է մեկ ուրիշի շունը եւ նետել այն մրցավարի վրա: Մրցավարը խույս է տվել կենդանուց: Շունը ընկել է 2 մ բարձրությունից եւ վնասվածք ստացել: Շան տերը սկսել է կռվել կենդանուն […]

Մխիթարյանը ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում/ֆոտո/

Ֆուտբոլային վիճակագրությամբ մասնագիտացված հայտնի whoscored-ը կայքը կազմել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Այնտեղ ընդգրկվել է նաեւ ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ ՛՛Զենիթի՛՛ դեմ խաղում հայ հարձակվողը դարձել էր իր թիմի առաջին գոլի հեղինակը:

Յուրա Մովսիսյանը քաղցկեղով հիվանդ Գրիշա Սիմոնյանին նվիրել է իր մարզաշապիկը/ֆոտո/

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է քաղցկեղով հիվանդ երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանին ծննդյան առթիվ եւ սեփական մարզաշապիկն է նվիրել քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստին: 26-ամյա հարձակվողը Գրիշա Սիմոնյանին նվիրել է իր ինքնագրով ՛՛Սպարտակի՛՛ մարզաշապիկ: Այս օրերին Մովսիսյանը ՛՛Սպարտակի՛՛ կազմում հավաքի է մասնակցում Իսպանիայում: Գրիշա Սիմոնյանն այսօր դարձավ 19 տարեկան: 

Մանուչարյանը մասնակցել է ՛՛Ուրալի՛՛ հանդիպմանը

Եկատերինբուրգի ”Ուրալը” ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել ”Վորսկլայի” հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը խաղադաշտ է մտել երկրորդ կասին եւ մասնակցել խաղին մինչեւ վերջ: Հիշեցնենք, որ ”Ուրալը” տրանսֆերի է հանել Էդգար Մանուչարյանին: Նա առաջարկներ ունի ղազախական թիմերից:  

Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի “Borde-Park” համալիրում, բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայությամբ, տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և նրա մրցակցի`Ռոբերտ Շտիգլիցի բաց մարզումը (մարզիչների մասնակցությամբ): Հիշեցնենք, Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքում: Սա նրանց 3-րդ հանդիպումն է լինելու: Աբրահամն ու Շտիգլիցը առաջին […]

18-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 1,5 մլն ռուբլի

Чемпионат.com կայքը և ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը շարունակում են միջոցներ հավաքել 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Արդեն իսկ հավաքվել է 1 461 000 ռուբլի: Սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի նա բուժվի եւ հնարավոր է` իրականացնի իր երազանքը. դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ինչպես հայտնել էինք, 18-ամյա Գրիշան ծնվել և ապրում է Մոսկվայում։ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք […]

Ռուսաստան – Հայաստան հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը վաճառքում կլինեն մարտի 4-ից

Կրասնոդարում սկսվել է Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը: Итар-Тасс-ը հայտնում, է, որ այժմ գործում է մեկ տոմսարկղ ժամը 10-19-ը, իսկ մարտի 4-ին եւ 5-ին կաշխատեն միանգամից 7 տոմսարկղ: Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված հյուրերի սեկտորի տոմսերը վաճառքում կլինեն մարտի 4-ից: Այն հյուսիսային սեկտորում: Հիշեցնենք, որ Ռուսաստան – Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին 18:00-ին:

Պոռնոաստղը հայտավորվել էր ”Բարսելոնայի” խաղին/ֆոտո/

”Televisa” մեդիաընկերությունը պատահաբար ”Բարսելոնայի” կազմում էր ընդգրկել պոռնոաստղ Ալեքսիս Տեքսասին: ”Mundo Deportivo”-ն հայտնում է, որ աշխատակիցները շփոթել են թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին անվան նմանության պատճառով: Ընկերությունը արագորեն ուղղել է սխալը, սակայն երկրպագուները հասցրել են տարածել կատարվածը  սոցիալական կայքերում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի