09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Այսուհետ դու կլինես իմը … բիաթլոնուհու տարօրինակ ինքնասպանությունը

Մինչ գերմանացի մարզիկները պայքարում էին Սոչիում մեդալների համար, նրանց երկրից ստացվեցին ողբերգական լուրեր: 19-ամյա բիաթլոնուհի Յուլիա Պիպերը ինքն իր վրա է կրակել սպորտային դիպուկահարից: Ըստ տեղական լրատվամիջոցների`մեծ հույսեր ներշնչող մարզուհին հոգեբանական խնդիրներ ուներ: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, սակայն հայտնի է դարձել միայն այժմ: Ինքնասպանությունը տեղի է ունեցել մարզուհու տանը: Մարզուհու սիրելին` Տոնի Ֆերտիշեմը […]

Սոչիի բնակչությանը պարգեւատրել են համբերության համար

Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը ՄԻջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախից ստացել է Գավաթ քաղաքի բնակչության համբերության համար: Քաղաքում փետրվարի 7-23-ը անցկացվում էին Օլիմպիական խաղեր: Գավաթի վրա գրված է.”Սոչի քաղաքի բնակիչներին` երախտագիտությամբ Օլիմպիական կոմիտեից”: Բախը շնորհակալություն է հայտնել Սոչիի բնակիչներին համբերության համար: Սոչիի օլիմպիադան Ռուսաստանում առաջինն ձմեռային խաղերն էին: 1980 թ.-ին Մոսկվայում անցկացվել էին ամառային Օլիմպիական […]

Ռուսները լուսանկարվել եւ ինքնագրեր են խնդրել Մխիթարյանից/վիդեո/

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպման համար Դորտմունդի ”Բորուսիան” երեկ ժամանել է Սանկտ-Պետերբուրգ: Տեղի բազմաթիվ երկրպագուներ դիմավորել են թիմին: Նրանք մոտեցել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ինքնագրեր խնդրել եւ լուսանկարվել նրա հետ:  Հանդիպումը կկայանա այսօր 21.00-ին:

Մովսիսյանը մասնակցեց ”Սպարտակի” հանդիպմանը

  Իսպանիայում Մոսկվայի ”Սպարտակը” երեկ ստուգողական հանդիպում անցկացրեց շվեդական ”Յուրգորդեն” ակումբի հետ: ”Սպարտակը” պարտվեց 0-2 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտավորված չէր հանդիպմանը թեթեւ վնասվածքի պատճառով: Նա այս օրերին մարզվում է անհատական ծրագրովով: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ մտավ 68-րդ րոպեին՝ փոխարինելով Լուկաս Բարիոսին:  

Երկու լեգեոներներ համալրեցին ”Ալաշկերտի” կազմը

Անթալիայի ավարտական հավաքից ”Ալաշկերտը” վերադարձել է երկու լեգեոներներով համալրված: Ակումբը պայմանագիր է ստորագրել 22-ամյա Դարկո Վուչիչի հետ, ով դարձել էր ”Ալաշկերտի” վերջին ստուգողական խաղի միակ հաղթական գոլի հեղինակը: Հարձակվողի վերջին ակումբը Մոնտենեգրոյի Տուզի քաղաքի ”Դեչիչ” թիմն է: Իսկ ձախ կիսապաշտպան Դուշան Մլադենովիչը Բոսնիա և Հերցեգովինայի ”Ռուդար Պրիյեդոր” ակումբից է: Նա 23 տարեկան է:

”Բորուսիայի” հավանական կազմը ”Զենիթի” դեմ խաղում

Այսօր 21.00-ին կմեկնարկի ”Զենիթ”-”Բորուսիա” հանդիպումը: Չեմպիոնների լգայի 1/8 եզրափակչի հանդիպման համար Դորտմունդի ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է գերմանական ակումբի հավանական կազմը: Վայդենֆելլեր, Պիշչեկ, Ֆրիդրիխ, Սոկրատիս, Շմելցեր, Շահին, Կեհլ, Ռոյս (Օբամեյանգ), Մխիթարյան, Գրոսկրոյց,Լեւանդովսկի:

Օլիմպիական օղակը նորից չբացվեց /վիդեո/

Սոչիի Օլիմպիական խաղերի փակման արարողության կազմակերպիչները սցենարում ընդգրկել էին օլիմպիական օղակներից մեկի չբացվելու դրվագը, ինչը տեխնիկական խնդիրների պատճառով տեղի էր ունեցել խաղերի բացման արարողության ժամանակ: Դա մեծ աղմուկ էր բարձրացրել եվրոպացիների մոտ: Նույսիսկ սկսեցին արտադրվել շապիկներ, որոնցում պատկերված էր չբացված օղակը: Փակման արարողության ժամանակ այդ դրվագը կրկնվեց, սակայն այս անգամ մտածված. օղակը բացվեց ուշացումով: Սցենարի […]

Ռուսաստան-Հայաստան խաղի վերաբերյալ

”Red Eagles” ֆան ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որն ուղղված է Հայաստանի հավաքականի այն երկրպագուններին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Ռուսաստան – Հայաստան ընկերական հանդիպմանը, որը կայանալու է մարտի 5-ին: ”Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Red Eagles ֆան ակումբը կազմակերպում է ուղեւորություն դեպի Կրասնոդար`աջակցելու մեր ազգային հավաքականին՝ 2014թ. առաջին խաղում, որը կլինի արտագնա: Ուղեւորության […]

Պլյուշենկոն կցուցադրի իր վիրահատությունը ուղիղ եթերում

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ով հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հայտնել է, որ մտադիր է ուղիղ եթերում ցուցադրել միջողնային սկավառակի վիրահատությունը: ”Մարտի 2-ին վիրահատություն կլինի։ Բժիշկները կհեռացնեն չորս պտուտակներից մեկը, որը կոտրված է։ Կարծում եմ՝ շատերը կտեսնեն դա, քանի որ ցանկանում եմ ցուցադրել, թե ինչպես է դա տեղի ունենալու”,- նշել է 31-ամյա գեղասահորդը: Р-Спорт-ի […]

”Մեր հավաքականը վաղուց չի վախենում հեղինակություններից”. Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովկսին UEFA-ին հայտնել է, որ մեր թիմը չի վախենում հեղինակություն ունեցող թիմերից: ”Մեր թիմին հեշտ խումբ բաժին չի հասել: Բայց նույն բանը կարող են ասել նաեւ մրցակիցները: Վստահ եմ, որ ցանկացած թիմ կպայքարի ավելի բարձր տեղի համար: Պորտուգալացիները մի փոքր ուժեղ են մյուս հավաքականներից, բայց բոլորն էլ պետք է ապացուցեն իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված