09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Կորեացին 2 ոսկե մեդալ է բերում Ռուսաստանին/վիդեո/

Վիկտոր Անը եւս 2 ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի համար: Շորթ-տրեկի 500 մետր մրցումներում նա զբաղեցրել է 1-րդ հորիզոնականը, այնուհետեւ ոսկե մեդալ է նվաճել թիմային էստաֆետում: Սա նրա չորրորդ մեդալն էր այս խաղերում: Մինչ այդ Անը նվաճել էր մեկական ոսկե եւ բրոնզե մեդալներ: Այս ցուցանիշով կորեացին ներկա պահին Սոչիի օլիմպիական խաղերի ամենահաջողակ մարզիկն է: Ինչպես հայտնել […]

Ադրբեջանցի շախմատիստ.”Արոնյանը արժանի է աշխարհի չեմպիոնի կոչմանը”

Ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովը AzeriSport-ին տված հարցազրույցում խոսել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասին: Այն կկայանա Խանտի-Մանսիյսկում: Իր մրցակիցներին նշելիս` Մամեդյարովը ասել է.”Կրամնիկը, Տոպալովը եւ Անանդը արդեն անցել են այդ ուղով, դարձել են աշխարհի չեմպիոն: Արոնյանը ամենաուժեղ մրցակիցներից մեկն է: Նա արժանի է դառնալ ուժեղագույնն աշխարհում: Սվիդլերը իրեն լավ ցույց տվեց նախորդ տարում: Կրամնիկի […]

Օլիմպիական խաղեր. Ռուսաստանը նորից 2-րդ հորիզոնականում է

Շարունակվում են Սոչիի Օլիմպիական խաղերը: 14-րդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը Նորվեգիան է, որը նվաճել է 10 ոսկե մեդալ: Նորից երկրորդ հորիզոնական է բարձրացել Ռուսաստանը:                                 Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Նորվեգիա            10               4   […]

”Վոլգան” ոչ ոքի խաղաց.Սարկիսովը եւ Մինոսյանը մասնակցեցին խաղին

Նիժնի Նովգորոդի ”Վոլգան”, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը եւ հայազգի ֆուտբոլիստ Արթուր Մինոսյանը, ստուգողական հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի ”Պախտակորի” հետ: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Սարկիսովն ու Մինոսյանը խաղադաշտ են դուրս եկել երկրորդ կեսին` Սարկսիովը 66, իսկ Մինոսյանը` 63-րդ րոպեին: Երկու ֆուտբոլիստներն էլ ունեցել են դարպասը գրավելու հնարավորություններ, սակայն […]

Կկայանա բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Փետրվարի 25-ից  մարտի 2-ը ՛՛Դինամո՛՛  մարզադահլիճում կկայանա բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնությունը, որտեղ ուժերը կչափեն կաշվե ձեռնոցի 100-ից ավելի մարզիկներ: Հայաստանի առաջնությունում պայքարը կընթանա տասը քաշային կարգերում՝ 49կգ, 52կգ,56կգ,60կգ,64կգ,69կգ,75կգ,81կգ,91կգ և +91կգ: Առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը նորանշանակ մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ կնախապատրաստվի առաջիկա կարևորագույն ստուգատեսներին: Ավելի ուշ՝ փետրվարի 5-ից 10-ը, կկայանա բռնցքամարտի Հայաստանի […]

1.5 մլն մարդ դեմ է Սոտնիկովային ոսկե մեդալ շնորհելուն. մարզուհին պարզաբանում է

Ինչպես հայտնել էինք, ռուս գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան երեկ հաղթել էր կանանց անհատական մրցումներում եւ նվաճել ոսկե մեդալ: Դա մեծ դժգոհություն է առաջ բերել Եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում: Ամերիկյան Change.org կայքը բաց նամակ է տեղադրել, որով պահանջում է վերանայել մրցման արդյունքները: Ներկա պահին խնդրագրի տակ ստորագրել է 1.5 միլիոն մարդ: “Այդ անարդարությունը երեւաց բոլորին բացի Ռուսաստանից: […]

Սոչիում գերմանուհու դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել

Գերմանացի բիաթլոնիստուհի Էվի Զահենբախեր-Շտելեն կարող է որակազրկվել արգելված խթանիչներ օգտագործելու համար: Ինչպես հայտնում է գերմանական “dpa”-ն, մարզուհու դոպինգ թեստը դրական արդյունք է արձանագրել: Այն դեռ պաշտոնական հաստատում չի ստացել: Դա տեղի կունենա B ստուգումից հետո, որը կանցկացվի այսօր:  Նշենք, որ փետրվարի 20-ին Զահենբախեր-Շտելեն առանց նկատելի պատճառների չի հայտավորվել կանանց մրցումներին: Բիաթլոնիստուհին Սոչիի Օլիմպիական խաղերում երկու անգամ […]

Բերել եք նախարարին ի՞նչ եք ցույց տալիս, որ՝ հավաստագրեր տանք. նախագահը Սպորտի նախարարությունում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Հանրապետության ղեկավարը շրջել է աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, երիտասարդական քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություններում և մի շարք այլ ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առկա խնդիրներով և առաջիկա ծրագրերով, աշխատակիցների հետ զրուցել իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանն […]

“Մանուչարյանը առաջարկներ ունի Եվրոպայից”.գործակալ

Ֆուտբոլային գործակալ Տիգրան Մկրտչյանը Sports.kz ղազախական կայքին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը առաջարկներ ունի Արեւմտյան Եվրոպայից: ”Էդգարը առաջարկներ ունի Արևմտյան Եվրոպայից: Հիմա բանակցություններ են ընթանում: Հետաքրքրություն կա նաեւ Ղազախստանից եւ Ուկրաինայից, կդիտարկենք բոլոր տարբերակները”,-նշել թ գործակալը: Ինչպես արդեն հայտնել էինք, Մանուչարյանը առաջարկներ ունի ղազախական ակումգներից, սակայն չի շտապում պատասխանել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված