31 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Օլիմպիական խաղեր. մեդալների հաշվարկ

Շարունակվում են Սոչիի Օլիմպիական խաղերը: 11-րդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան:                                    Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Գերմանիա          8              3                   4   […]

Սարկիսովի գոլը փրկում է “Վոլգային” պարտությունից

Թուրքիայում իր երրորդ հավաքն է անցկացնում “Վոլգան”: “Տյումենի” հետ ստուգողական խաղին հայազգի ֆուտբոլիտներ Արթուր Սարկիսովը և Արթուր Մինոսյանը դուրս եկան փոխարինման եւ ակտիվացրեցին իրենց թիմի խաղը: Մինոսյանը խաղադաշտ դուրս եկավ 30-րդ րոպեին, Սարկիսովը` 60-րդ րոպեին: 75-րդ րոպեին “Տյումենի” խփած գնդակին “Վոլգան” պատասխանեց 85-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Արթուր Սարկիսովը: Այսօր “Վոլգան” կհանդիպի մոլդովական “Շերիֆին”:

Ռուս հոկեիստուհին մերկանում է մարզաձեւի մասսայականացման համար/ֆոտո/

Ռուսաստանի հոկեի օլիմպիական հավաքականի դարպասապահ Աննա Պրուգովան ներկայացրել է, թե ինչու են ռուս հոկեիստուհիները մերկանում ֆոտոխցիկների առջև: ”Մենք հաճախ համաձայնում ենք նկարահանվել ֆոտոսեսիաներում, քանի որ դա քարոզում է կանանց հոկեը: Սառույցի վրա մենք հրեշներ ենք, սակայն կյանքում գեղեցիկ և հրապուրիչ կանայք”,-նշել է Աննան:

“Մովսիսյանը ֆիզիկական առումով լիովին պատրաստ է”.Վարդապետով

Մոսկվայի “Սպարտակի” բժիշկ Միխայիլ Վարտապետովը “Чемпионат.com”-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյան վիճակին: -Ինչպե՞ս կգնահատեք Մովսիսյանի վիճակը: Յուրան վերջին հանդիպման ընթացքում հանդես եկավ մի քանի րոպե միայն: -Յուրան մարզվել է ընդանուր խմբի հետ փետրվարի 6-ից: Սկզբնական շրջանում նա մրսածության, հետո մեջքի շրջանում ցավերի պատճառով բաց թողեց ուսումնամարզական հավաքի մեծ մասը: Այնուամենայնիվ, ֆիզիկական առումով նա […]

Պլյուշենկոյին մեղադրում էին չեղածի մեջ

Շարունակվում են բանավեճերը ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոյի շուրջ, ով չէր կարողացել ելույթ ունենալ Օլիմպիական խաղերի անհատական մրցումներում մեջքի վնասվածքի պատճառով: Մարզիկը հայտնել էր, որ իրեն ստիպել էին դուրս գալ սահադաշտ: Պլյուշենկոյին շատերի թվում քննադատել էր նաև Օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը, ում հետ Պլյուշենկոն մրցակցել է տարիներ առաջ: Քննադատությունից որոշ ժամանակ անց Յագուդինն իր թվիթերի էջում […]

Վանեսսա Մեյը վերջին հորիզոնականը զբաղեցրեց Օլիպիական խաղերում/վիդեո/

Հայտնի ջութակահարուհի Վանեսսա Մեյը հանդես է գալիս Սոչիի Օլիմպիական խաղերում Վիետնամի դրոշի ներքո: Լեռնադահուկային մարզաձեւի մրցույթի առաջին փորձում Մեյը ցույց է տվել վերջին` 74-րդ արդյունքը` 1.44.86: Նա 26.98 վայրկյան զիջել է առաջատար սլովենուհի Թինա Մազեին: 

Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի “Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքի կազմած առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը “Այնտրախտի” դեմ խաղում (4-0) դարձավ գոլային փոխանցման հեղինակ` գնդակն ուղարկելով 4 պաշտպանների միջով եւ մասնակցեց “Բորուսսիայի” խփած երկրորդ գոլին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը հինգերորդ անգամ է ընդգրկվում Բունդեսլիգայի պաշտնոկան կայքի կազմած խորհրդանշական հավաքականում:

Հայկական 3 ակումբներ հաղթել են ստուգողական հանդիպումներում

Հայկական ակումբները շարունակում են նախապատրաստվել երկրի առաջնության երկրորդ հատվածին: “Բանանցը” Անթալիայում ստուգողական հանդիպում է անցկացրել չինական “Հանչժոու” ակումբի հետ եւ հաղթել 2-1 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Գարեգին Մաշոուղյանը եւ Կիռան Նվաբուեզեն: Երեւանի “Փյունիկը” Անթալիայում հանդիպել է ուզբեկական “Ալմալիկին” եւ հաղթել 3-1 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Վիուլիկ Այվազյանը, Վասպուրակ Մինասյանը եւ Վարդան Բակալյանը: “Ալաշկերտը” […]

Օլիմպիական խաղեր. Ռուսաստանը բարձրացավ 2-րդ հորիզոնական

Շարունակվում են Սոչիի Օլիմպիական խաղերը: 10-րդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան:                                    Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Գերմանիա          8              3                   2   […]

Հայտնի են Ռուսաստան-Հայաստան հանդիպման տոմսերի գները

Հայտնի են մարտի 5-ին Կրասնոդարի “Կուբան” մարզադաշտում կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպման տոմսերի գները: Դրանք սկսում են 350 ռուբլուց եւ հասնում 15000 հազար ռուբլու (4000-ից 185.000 հազար դրամ): 15000 ռուբլի արժեն VIP նստատեղերի համար նախատեսված տոմսերը: Տոմսերի վերաբերյալ մանրամասներին կարելի է տեղեկանալ Kassir  կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի