18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Մովսիսյանը ֆիզիկական առումով լիովին պատրաստ է”.Վարդապետով

Մոսկվայի “Սպարտակի” բժիշկ Միխայիլ Վարտապետովը “Чемпионат.com”-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյան վիճակին:

-Ինչպե՞ս կգնահատեք Մովսիսյանի վիճակը: Յուրան վերջին հանդիպման ընթացքում հանդես եկավ մի քանի րոպե միայն:

-Յուրան մարզվել է ընդանուր խմբի հետ փետրվարի 6-ից: Սկզբնական շրջանում նա մրսածության, հետո մեջքի շրջանում ցավերի պատճառով բաց թողեց ուսումնամարզական հավաքի մեծ մասը: Այնուամենայնիվ, ֆիզիկական առումով նա լիովին պատրաստ է:

-Բժշկական միջամտություն Մովսիսյանին անհրաժեշտ էր դեռ նախորդ տարվա ավարտին: “ԲԿՄԱ”-ի հետ հանդիպումը չվնասե՞ց նրան:

-Եթե դա խանգարեր նրա առողջական վիճակին, ապա մենք կտրականապես կարգելեինք նրան դուրս գալ խաղադաշտ: Կար մի փոքր ռիսկ, սակայն Մովսիսյանը շատ էր ցանկանում հանդես գալ այդ խաղում: Արդյունքում դա չխանգարեց ոչ վնասվածքի բնույթին, ոչ էլ խաղացողի ապաքինման ժամկետների վրա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ