15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի “Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքի կազմած առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը “Այնտրախտի” դեմ խաղում (4-0) դարձավ գոլային փոխանցման հեղինակ` գնդակն ուղարկելով 4 պաշտպանների միջով եւ մասնակցեց “Բորուսսիայի” խփած երկրորդ գոլին:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը հինգերորդ անգամ է ընդգրկվում Բունդեսլիգայի պաշտնոկան կայքի կազմած խորհրդանշական հավաքականում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ