02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

”Սպարտակը” առանց Մովսիսյանի եւ Օզբիլիզի

Պորտուգալիայում շարունակվում է  Մոսկվայի ”Սպարտակի” ուսումնամարզական հավաքը: ”Atlantic Cup” ընկերական մրցաշարում մոսկովյան ակումբը հանդիպեց դանիական ”Կոպենհագենին”: Հանդիպմանը չեմ մասնակցել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիզը: ”Սպարտակը” 9-րդ րոպեից մնացել է 10 ֆուտբոլիստներով Եգենի Մակեեւի հեռացման պատճառով: Արդյունում առաջին կեսում ռուսական ակումբը բաց թողեց 4 գոլ, իսկ երկրորդ հաշիվը դարձավ 0-5:

Օլիմպիական խաղեր. մեդալների հաշվարկ

Շարունակվում են Սոչիի Օլիմպիական խաղերը: 6-րդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը Գերմանիան է:                              Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Գերմանիա         7            2              1              10 2.Կանադա […]

Ինչու Պլյուշենկոն ավարտեց կարիերան/ֆոտո/

Ռուս հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն չի մասնակցի այսօրվա մրցաշարին մեջքի վնասվածքի պատճառով: Նա վնասվածք է ստացել մրցումից առաջ` մարզման ժամանակ: Պլյուշենկոն հանդիսանում է Օլիմպիական կրկնակի չեմպիոն: ”Ես ավարտում եմ կարիերաս: Տարիքս թույլ է տալիս շարունակել, սակայն 12 վիրահատությունը չափից շատ է: Ես չէի ցանկանում այսպես ավարտել, ցավում եմ, որ երկրպագուները չտեսան այն, ինչի սպասում էին: […]

Ջենիֆեր Լոպեսը աշխարհի առաջնության տեսահոլովակի նկարահանումներին/վիդեո,ֆոտո/

Ջենիֆեր Լոպեսը տեսահոլովակ է նկարահանել ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնի հիման վրա: 2014 թ.-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բրազիլիայում: We Are One (Ola Ola) երգի տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Մայամիում։  Լոպեսի հետ աշխատել են նաև ռեփեր Փիթբուլը եւ դերասանուհի Կլաուդիա Լեյթեն։ Երգի առաջին կատարումը կլինի առաջնության բացման ժամանակ`հունիսի 12-ին:

Կոտրված ոստքով լեհ դահուկորդուհին ոսկե մեդալ է նվաճել/ֆոտո/

Օլիմպիական խաղերում լեհ դահուկորդուհի Յուստինա Կովալչուկը հաղթել է դահուկավազքի 10 կմ դասական ոճի մրցումներում: Մարզուհին ցույց է տվել լավագույն արդյունք` չնայած, որ հանդես է եկել կոտրված ոտքով: Մարզուհին վնասվածք էր ստացել դեռ մարզումների ժամանակ, սակայն դա չի խանգարել, որպեսզի նա հանդես գա Օլիմպիական խաղերում եւ ոսկե մեդալ նվաճի իր երկրի համար: Լեհաստանն այժմ ունի 2 […]

Օլիմպիական խաղերում ելույթ ունեցավ Հայաստանի միակ կին ներկայացուցիչը

Սոչիում ընթացող Oլիմպիական խաղերում այսօր դահուկավազքի դասական ոճում(10 կմ) մրցասպարեզ դուրս եկավ Կատյա Գալստյանը: Նա Սոչիում Հայաստանը ներկայացնող միակ կին մարզիկն է: Գալստյանը զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Նա ցույց տվեց 35 րոպե 26:4 վայրկյան ցուցանիշը եւ ետ մնաց հաղթողից 7 րոպե 8 վայրկյանով: Մրցաշարի մասնակիցների թիվը 76-ն էր: Հաղթող հռչակվեց լեհ դահուկորդուհի Յուստինա Կովալչիկը: Երկրորդ հորիզոնականում շվեդուհի Շառլոտ […]

Հերմինե Նաղդալյանը հայ դահուկորդուհի Կատյա Գալստյանին մաղթում է հաջող ելույթ

Սիրելի Կատյա, Բոլոր հայ կանանց անունից շնորհավորում եմ քեզ օլիմպիական ձմեռային խաղերին մասնակցելու կապակցությամբ: Մենք հպարտանում ենք քեզնով, ցանկանում հաջող ելույթ: Հայաստանում բոլորս վստահ ենք  քո կարողություններին և հոգեպես քո կողքին ենք:     ԱԺ փոխնախագահ,ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ռեկորդ սահմանեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր հրապարակված FIFA-ի դասակարգման ցուցակում բարձրացել է 8 տեղով եւ զբաղեցրել իր համար ռեկորդային 30-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականը խաղեր չի անցկացրել վերջին ամսվա ընթացքում, սակայն միավորների քանակը հասցրել է 771-ի` ավելացնելով 55-ով: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը` Ռուսաստանը 22-րդն է: Առաջատար եռյակը նույնն է` Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա:

Գեղասահքի մրցումներում փայլեցին Ռուսաստանի ներկայացուցիչները/վիդեո/

Երեկ կայացան Օլիմպիական խաղերի գեղասահքի մարզական զույգերի եզրափակիչ ելույթները: Ռուսաստանի ներկայացուցիչներ Տատյանա Վոլոսոժարն ու Մաքսիմ Տրանկովը երկրորդ օրը եւս հիանալի կատարեցին իրենց ծրագիրը եւ հաղթող ճանաչվեցին: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Ռուսաստանի մեկ այլ զույգի` Քսենիա Ստոլբովայինուին եւ Ֆյոդոր Կլիմովին: Բրոնզե մեդալ նվաճեցին գերմանացիներ Ալյոնա Սավչենկո-Ռոբին Շոլկովի զույգը:

Օլիմպիական խաղերում հանդես կգա Հայաստանի միակ կին ներկայացուցիչը

Սոչիում ընթացող Oլիմպիական խաղերում այսօր մրցասպարեզ դուրս կգա դահուկավազքի դասական ոճում(10 կմ) հանդես եկող Կատյա Գալստյանը: Նա Սոչիում Հայաստանը ներկայացնող միակ կին ներկայացուցիչն է: Մրցույթի մասնակիցների թիվը 76-ն է: Առաջին մեկնարկը կտրվի 14.00-ին, իսկ Գալստյանի համար` 14.35: Հավելենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Արթուր Եղոյանը և Սերգեյ Միքայելյանը, կիրակի օրը հանդես եկան սկիաթլոնի մրցումներում` 15 կմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի