Պլյուշենկոյին մեղադրում էին չեղածի մեջ
Շարունակվում են բանավեճերը ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոյի շուրջ, ով չէր կարողացել ելույթ ունենալ Օլիմպիական խաղերի անհատական մրցումներում մեջքի վնասվածքի պատճառով: Մարզիկը հայտնել էր, որ իրեն ստիպել էին դուրս գալ սահադաշտ:
Պլյուշենկոյին շատերի թվում քննադատել էր նաև Օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը, ում հետ Պլյուշենկոն մրցակցել է տարիներ առաջ: Քննադատությունից որոշ ժամանակ անց Յագուդինն իր թվիթերի էջում գրել է.”Երեկ հեռախոսազանգ եմ ստացել։ Սպառնացել են ինձ եւ ընտանիքիս։ Ամենաթողությունը շարունակվում է։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ապա մեղադրեք Պլյուշչենկոյին, նրա կնոջը եւ նրանց շրջապատին”:
Սակայն պարզվել է, որ այդ ամենը կազմակերպել է հեռախոսային խուլգան Վովան, ով կատարվածից մի քանի րոպե անց հայտնել է այդ մասին Յագուդինին: Դա չի խանգարել, որ Յագուդինը տեղադրի այդ գրությունը իր էջում:
Պլյուշենկոյի կինը` Յանա Ռուդկովսկայան թվիթերի իր էջում որպես պատասխան գրել է.”Նա գիտեր, որ դա խաբեություն է, սակայն փորձում էր ներկայացնել որպես իրականություն”: Իսկ մինչ այդ նշել էր, որ ժամանակն է Յագուդինը “մտածի ուղեղով. արդեն մեծ տղա է”: