16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՍՊՈՐՏ

՛՛Չեմ զգում, որ առյուծի մոտ եմ հյուր լինելու՛՛. Արթուր Աբրահամ

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը խոսել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտի մասին: ՛՛Ինձ համար սա առյուծի քարանձավ չէ, այլ ընդամենը կատվի տուն: Չեմ զգում, որ առյուծի մոտ եմ հյուր լինելու: Չեմ ուզում հիշել վերջին երկու մենամարտերը, դրանք արդեն պատմություն են: Մեկում նա հաղթեց, մյուսում` ես: Հիմա պետք է ապացուցենք, թե ով է լավագույնը: Դիտարժան մենամարտ […]

Բերեզովսկին մասնակցեց ”Դինամոյի” ամբողջ հանդիպմանը/վիդեո/

Մոսկվայի ”Դինամոն” Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքում երեկ ընկերական հանդիպում անցկացրեց ռուսական ”Ամկարի” հետ եւ հաղթեց 2-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Սամբան (14), Պեեւը (57) եւ Գրանատը (72): Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Նա միակ գնդակը բաց է թողել 11 մետրանոցից:  

”Բորուսիայի” երկրպագուները երգում են հայերեն/վիդեո/

Դորտմունդի ”Բորուսիայի” ֆուտբոլիստները երեկ Պետերբուրգում` ”Զենիթի” դեմ խաղից առաջ նշել են անձնակազմի անդամներից մեկի ծննդյան տարեդարձը: Նրանք փողուցում սկսել են ծափահարել եւ շնորհավորական բացականչություններ անել: Դրան հաջորդել է գերմանական ակումբի երկրպագուների հայերեն երգը.”Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր”:

Մխիթարյան.”Դեռ ոչինչ որոշված չէ”

”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ”Զենիթի” դեմ տարած հաղթանակից հետո նշել է, որ ռուսական ակումբը թույլ հանդես չեկավ: ”Զգացողությունները հաղթանակից հետո միայն դրականն են: Սա բարդ հանդիպում էր: Մեզ հաջողվեց երկու արագ գոլի հեղինակ դառնալ, եւ կարծում եմ` դա էլ օգնեց: Ամեն դեպքում մենք գիտեինք` ինչպես գործել ամբողջ խաղի ընթացքում: Մեր մրցակիցը լավ տեսք ուներ, սակայն […]

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կդատեն իսպանացիները

Մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը կվարի իսպանական մրցավարական բրիգադը: Այն կգլխավորի Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Նրան կօգնեն Ռոբերտո Դիաս Պերես Դել Պալոմարը եւ Ռաուլ Կաբաներո Մարտինեսը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

”Հայաստանի հավաքականի նոր մարզիչը փորձառու, քիչ հայտնի եվրոպացի է”.Պետրոսյան

Ռուսական Чемпионат.com կայքի գխավոր խմբագրի տեղակալ Նիկոլայ Պետրոսյանը իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հնարավոր նշանակմանը: ”Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհրապարակվի մինչ այս շաբաթվա ավարտը: Փորձառու, քիչ հայտնի եվրոպացի: Իմ թեկնածուները` Բոգոսյանը եւ Ջենտիլեն դուրս մնացին հնարավոր տարբերակներից”,-գրել է Ն. Պետրոսյանը:

”Զենիթ”-”Բորուսիան” 2-4. Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ/վիդեո/

Կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ”Զենիթ”-”Բորուսիա” հանդիպումը: Գերմանական ակումբը հաղթեց ”Զենիթին” 4-2 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը: Նա մասնակցեց նաեւ երկրորդ գոլին. աչքի ընկավ Մարկո Ռոյսը: Գերմանական ակումբից մյուս երկու գոլերը խփեց Ռոբերտ Լեւանդովսկին: Ռուսական ակումբից աչքի ընկան Շատովը եւ Հալկը: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 19-ին:

”Արսենալի” ֆուտբոլիստը կպատժվի մոդելի հետ գիշերելու համար/ֆոտո/

”Արսենալի” գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ հարձակվող Օլիվյե Ժիրուն կպատժվի մոդել Սիլիե Քեի հետ կապի համար:  ”Ես ներողություն եմ խնդրում իմ կնոջից, ընկերներից, ներողություն եմ խնդրում իմ մարզչից, խաղընկերներից եւ ”Արսենալի” ֆաներից: Այժմ ես կպայքարեմ իմ ընտանիքի համար”,-ասել է Ժիրուն: Մամուլը գրում էր, որ Ժիրուն մոդելի հետ գիշեր է անցկացրել ակումբի հյուրանոցում:  

Աբրահամը մարտական է տրամադրված

Այսօր` փետրվարի 25-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի ամփոփիչ մամլո ասուլիսը (մարզիչների եւ մենեջերների մասնակցությամբ): “Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու եւ իմ մարզչի, մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: Հիմա սա է իմ թիվ մեկ նպատակը”,- հայտարարել է Արթուր Աբրահամը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի