05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Բերեզովսկի.”Ռուսաստանի դեմ պարտավոր ենք լավ խաղալ”

Մարտի 5-ին Հայաստանի հավաքականը Կրասնոդարում ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի հետ: Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին Советский Спорт-ի հետ զրույցում խոսել է այդ հանդիպման մասին: ”Պատրաստ եմ խաղալ, անցել եմ բոլոր հավաքները՝ բոլոր անհրաժեշտ ծանրաբեռնվածություններով: Ռուսաստանի դեմ խաղը առանձնահատուկ հանդիպում կլինի: Պայմանականորեն՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղում ողբերգություն չի լինի ոչ լիարժեք խաղալը, դա […]

Մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Ալժիրի ընտրանուն

Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին ընկերական հանդիպում կանցակցնի Ալժիրի դեմ: Այդ մասին ”Ֆուտբոլի ժամ” հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահի խոսքով, նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանը ցանկացել է եւս մեկ ընկերական խաղ անցկացնել, եւ ֆեդերացիան այժմ մրցակից է որոնում: Շալանը պահանջով, ամռանը հանդիպումներից առաջ 14-օրյա ուսումնամարզական հավաք կկազմակերպվի: Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ ՀՖՖ-ն ոչ մի […]

Յուրգեն Կլոպն է խորհուրդ տվել Շալլանդի թեկնածությունը

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալլանդը: Спорт-Экспресс-ի տվյալներով, նրա թեկնածությունը խորհուրդ է տվել Յուրգեն Կլոպը, ում ղեկավարությամբ ”Բորուսիայիում” հանդես է գալիս հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Շալլանդը կգլխավորի Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի ընթացքում: Հաջող ելույթների դեպքում պայմանագիրը կերկարաձգվի 2 տարով: Նա հավաքական կժամանի երկու օգնականների հետ միասին, իսկ Հայաստանից նրան […]

Բեռնար Շալլանդ. ներկայացնում ենք հավաքականի նոր գլխավոր մարզչին

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի Բեռնար Շալլանդը: Շալանդը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Շվեյցարիայի ցածր դիվիզիոններում: Մարզչական կարիերան սկսել է 1977 թվականին՝ աշխատելով շվեյցարական ակումբներում: 2001-2007թթ. գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը: Այդ ընթացքում հավաքականը հաջող է հանդես եկել` դուրս գալով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլեր: 2007-10թթ. հանդիսացել է ”Ցյուրիխի” գլխավոր մարզիչ: […]

Ռուբեն Հայրապետյանն հայտնեց հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը/վիդեո/

Քիչ առաջ ”Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակվող ”Ֆուտբոլի ժամը” հաղորդման ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի Բեռնար Շալլանդը: Նա վաղը կժամանի Հայաստան: Ռուսաստանի հետ խաղից հետո Շալլանդը կգլխավոր Հայաստանի հավաքականը: Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչ Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտը: Շվեյցարացի մասնագետը մարզել է ”Ցյուրիխ” ակումբը, Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը: […]

Լեւոն Արոնյանը նոր ռեկորդ սահմանեց

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մարտ ամսվա վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը շարունակում է բարելավել վարկանիշը: Նրա միավորները հասել են 2830-ի, ինչը ռեկորդային է մեր շախմատիստի համար: Առաջատար շարունակում է մնալ Մագնուս Կարլսենը, ով ունի 2881 միավոր: Լավագույն հարյուր շախմատիստների թվում են նաեւ Վլադիմիր Հակոբյանը` 64-րդ հորիզոնական (2682), Սերգեյ Մովսեսյանը` 72-րդ (2678) եւ Գաբրիել […]

Մեդվեդեւը ”Mercedez” նվիրեց Լիպնիցկայային եւ Սոտնիկովային/ֆոտո/

Սոչիի Օլիմպիական խաղերում նվաճած 3 մեդալների համար Ռուսաստանի հավաքականը ստացավ 45 ”Mercedes” մակնիշի ավտոմեքենաներ: Յուրաքանչյուր ավտոմեքենայի վրա գրված էր ավտոմեքենաների նոր սեփականատերերի անունները: Ոսկե մեդալ նվաճած մարզիկները ստացել են GL, արծքթե մեդալ նվաճածները` ML, իսկ բրոնզե մեդալ նվաճած մարզիկները` GLK դասի “Mercedes”-ներ: Հանդիսությանը ներկա է եղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նա հետաքրքրվել է ամենափոքր մարզուհիներից`15-ամյա […]

Ռուսաստանի հավաքականի վերջնական կազմը Հայաստանի դեմ խաղում

Ռուսաստանի հավաքականի մարզչական կամզը հրապարակել է թիմի վերջնական կազմը մարտի 5-ին Կրասնոդարում Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք հանդիպման համար: դարպասապահներ. Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ), Յուրի Լոդիգին (“Զենիթ”), Սերգեյ Ռիժիկով (“Ռուբին”) պաշտպաններ. Մաքսիմ Բելյաեւ (“Լոկոմոտիվ”), Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշեւիչ, Գեորգի Շչենիկով (բոլորն էլ՝ “ԲԿՄԱ”), Վլադիմիր Գրանատ (“Դինամո”), Ալեքսեյ Կոզլով (“Կուբան”), Դմիտրի Կոմբարով, Եվգենի Մակեեւ (երկուսն էլ՝ “Սպարտակ”) կիսապաշտպաններ. […]

”Շախտյորի” հարձակվողը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Դոնեցկի ”Շախտյորի” երիտասարդական թիմի խաղացող Արթուր Միրանյանը, ով հանդես է եկել Ուկրաինայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում, որոշել է ներկայացնել Հայաստանը: Միրանյանը ВКонтакте-ի իր էջում տեղադրել է հետեւյալ հաղորդագրությունը.”Շնորհակալություն Ուկրաինային այս ժամանակահատվածի համար, սակայն շատ շուտով ես ներկայացնելու եմ իմ հայրենի Հայաստանի դրոշը”: 18-ամյա հարձակվողը հանդիսանում է ”Շախտյորի” մարզադպրոցի սան:

Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի բաց մարզումը/ֆոտո/

Հայազգի բռցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը անցկացրել են բաց մարզում: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկների միջեւ մենամարտը տեղի կունենա մարտի 1-ին Մագդեբուրգում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի