17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուբեն Հայրապետյանն հայտնեց հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը/վիդեո/

Քիչ առաջ ”Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակվող ”Ֆուտբոլի ժամը” հաղորդման ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի Բեռնար Շալլանդը: Նա վաղը կժամանի Հայաստան: Ռուսաստանի հետ խաղից հետո Շալլանդը կգլխավոր Հայաստանի հավաքականը:

Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչ Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտը: Շվեյցարացի մասնագետը մարզել է ”Ցյուրիխ” ակումբը, Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը: Բանակցությունները ավարտվել են այսօր:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մնացել էր առանց գլխավոր մարզչի Վարդան Մինասյանի հրաժարականից հետո:

Մեր ընտրանին իր առաջիկա հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի հետ մարտի 5-ին, իսկ պաշտոնական հանդիպումը կլինի սեպտեմբերի 7-ին Եվրո-2016-ի շրջանակներում, երբ Հայաստանի հավաքականը կհուրընկալվի Դանիայի ընտրանուն: Ընդհանուր խաղացանկը այստեղ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ