17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Արթուր Աբրահամը հաղթեց Շտիգլիցին եւ վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը/վիդեո/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) հանդիպեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին (46-4, 26 նոկաուտ):  Մենամարտը ձգվեց ամբողջ 12 ռաունդ: Մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին: Մրցավարներից երկուսն առավելություն տվեցին Աբրահամին` 114-111 եւ 115-110, երրորդըը` Շտիգլիցին` 113-112: Այսպիսով նա վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ 34-ամյա Աբրահամը եւ 32-ամյա […]

Օլիմպիական արջուկի հետ բաժանման պատճառով աղջիկը լացել է/վիդեո/

Ինտերնետում մեծ ճանաչում է գտել Օլիմպիական խաղերի խորհրդանիշների հետ կապված դրվագը: Հեռուստացույցի առջեւ նստած փոքրիկ աղջիկը ձեռքով է անում արջուկին եւ մյուս խորհրդանիշներին: Դրա հետ միասին նա լալիս է:

Մխիթարյանը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ/վիդեո/

Ավարտվեց Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի”Բորուսիա”-”Նյուրնբերգ” հանդիպումը: Դորտմունդի ակումբը հաղթեց մրցակցին 3-0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Հյումելսը, Լեւանդովսկին եւ Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 85-րդ րոպեին: Մինչ այդ նա դարձավ նախ գոլային փոխանցման, իսկ 83-րդ րոպեին` գոլի հեղինակ:

Աբրահամ-Շտիգլից մենամարտն` այսօր

Այսօր` մարտի 1-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի “Getec” մարզահամալիրում կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի 3-րդ հանդիպումը: Մենամարտը  հայաստանյան հեռուստաեթերում չի ցուցադրվելու, համացանցում  ուղիղ միացմամբ դիտելու համար այցելե’ք www.ran.de կայքէջ` Երևանի ժամանակով` լույս մարտի 2-ի գիշերը, սկիզբը՝ ժամը 2:00 (Գերմանիայի ժամանակով` մարտի 1-ին, ժամը 23.00): Հիշեցնենք, որ Աբրահամը […]

”Շիրակի” 3 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Գյումրիի ”Շիրակի” պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի 3 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական: Կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, հենակետային կիսապաշտպան Կարեն Մուրադյանը և հարձակվող Դավիթ Հակոբյանն ազգային հավաքականի հետ կմեկնեն Կրասնոդար, որտեղ մեր ընտրանին ընկերական հանդիպմանը ուժերը կչափի Ռուսաստանի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի Կուբան մարզադաշտում ժամը` 18:00: 

”Կառլեն Մկրտչյանը մեծ ներդրում ունեցավ մեր խաղում”.Գուսին

Մախաչկալայի ”Անժիի” գլխավոր մարզիչ Անդրեյ Գուսինն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի խաղին: Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ ռուսական ակումբը կարողացավ 2-0 հաշվով հաղթել բելգիական ”Գենկին” եւ անցավ 1/8 եզրափակիչ, իսկ Մկտրչյանը փոխարինվեց 94-րդ րոպեին: -Մեկնարկային կազմում հանդես եկող Մաքսիմովին փոխարինեցիք Մկրտչյանի հետ: Այդ փոխարինումը մեխանիկական քայլ էր: Չէ՞ որ Մաքսիմովը […]

Աբրահամ-Շտիգլից. բուքմեյքերների կարծիքը

Այս գիշեր գերմանական Մագդեբուրգ քաղաքում կկայանա հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը: Հաղթողը կստանա WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնական գոտին: Բուքմեյքերներն այս մենամարտի ֆավորիտ են համարում Շտիգլիցին, ում հաղթանակը ստացել է 1,33 գործակից, իսկ Աբրահամինը՝ 3.0 գործակիցը: Այս մենամարտը բռնցքամարտիկների միջեւ կլինի երրորդը: Առաջինում հաղթել էր Աբրահամը, երկրորդում`Շտիգլիցը:

Յուրա Մովսիսյանը դարձավ ”Սպարտակի” հաղթական գոլի հեղինակը/վիդեո/

Մոսկվայի ”Սպարտակը” Իսպանիայում ուսումնամարզական հավաքի շրջանակներում երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց: ”Սթրյոմգոդսեթի” հետ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով`”Սպարտակի” հաղթանակով: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին: 69-րդ րոպեին Յուրան չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: 71-րդ րոպեին Մովսիսյանը ուղղեց իր սխալը`դառնալով հաղթական գոլի հեղինակ: 88-րդ րոպեին հարձակվողը ընդհարվեց Ֆրանսիշկու Ժունիորի հետ ու հեռացվեց խաղադաշտից: Թեթեւ վնասվածքից նոր վերականգնված Արաս […]

Բերեզովսկի.”Ռուսաստանի դեմ պարտավոր ենք լավ խաղալ”

Մարտի 5-ին Հայաստանի հավաքականը Կրասնոդարում ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի հետ: Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին Советский Спорт-ի հետ զրույցում խոսել է այդ հանդիպման մասին: ”Պատրաստ եմ խաղալ, անցել եմ բոլոր հավաքները՝ բոլոր անհրաժեշտ ծանրաբեռնվածություններով: Ռուսաստանի դեմ խաղը առանձնահատուկ հանդիպում կլինի: Պայմանականորեն՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղում ողբերգություն չի լինի ոչ լիարժեք խաղալը, դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի