03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աբրահամ-Շտիգլից մենամարտն` այսօր

Այսօր` մարտի 1-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի “Getec” մարզահամալիրում կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի 3-րդ հանդիպումը:

Մենամարտը  հայաստանյան հեռուստաեթերում չի ցուցադրվելու, համացանցում  ուղիղ միացմամբ դիտելու համար այցելե’ք www.ran.de կայքէջ` Երևանի ժամանակով` լույս մարտի 2-ի գիշերը, սկիզբը՝ ժամը 2:00 (Գերմանիայի ժամանակով` մարտի 1-ին, ժամը 23.00):

Հիշեցնենք, որ Աբրահամը և Շտիգլիցն առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուր Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց: Հիմա նրանց հաշիվը 1:1 է: Այսօրվա մենամարտը վճռելու է, թե ով է երկու բռնցքամարտիկներց ուժեղագույնը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ