17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

ՖԻԴԵ-ի նախագահը հաջողություն է մաղթել Արոնյանին հավակնորդների մրցաշարում

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ներկա է եղել երեկ Երեւանում շախմատի Եվրոպայի առաջնությանը բացմանը: Խոսելով Խանտի Մանսիսկում մարտի 12-ին մեկնարկելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասին, Իլյումժինովը հայտնել է.”Շատերը համոզված են, որ շատ ուժեղ մրցաշար է լինելու: Բավականին բարձր վարկանիշ ունի Լեւոն Արոնյանը, եւ օգտվելով Հայաստանում գտնվելու առիթից, Լեւոնին մաղթում եմ լավ խաղ, ամենակարեւորը` հոգեբանորեն լավ նախապատրաստվել, […]

Աբրահամը Շտիգլիցին մեղադրել է մոռացկոտության մեջ

34-ամյա բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցին հաղթելուց հետո անդրադարձել է գերմանացի բռնցքամարտիկի խոսքերին: Շտիգլիցը նշել էր, որ համաձայն չէ մրցավարների որոշմանը եւ համոզված է, որ հենց ինքը պետք է հաղթեր միավորներով: ”Իսկական մենամարտ ստացվեց առաջինից մինչեւ վերջին ռաունդը: Ինչ վերաբերում է Շտիգլիցի ասածներին…. նա 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին եւ հիմա չի կարողանում հիշել որեւէ բան: […]

Հայաստանի հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ

Մարտի 5-ին Կրասնոդարի ”Կուբան” մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ այդ հանդիպման համար Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ:   Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի ”Դինամո Մ.” Ռուսաստան Գեւորգ Կասպարով ”Միկա” Արսեն Բեգլարյան ”Գանձասար”   Պաշտպաններ Ռոբերտ Արզումանյան ”Ակտոբե”, Ղազախստան Հրայր Մկոյան ”Շիրակ” Վարազդատ Հարոյան […]

”Մխիթարյանը թոփ խաղացող է, սակայն Մովսիսյանին էլ չմոռանանք”.Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի հետ ընկերական խաղի նախաշեմին հարցազրույց է տվել ռուսական Спорт-Экспресс-ին: Նա խոսել է հավաքականի եւ նրա առաջատարների մասին: ”Հայաստանի հավաքականի պոտենցիալը հսկայական է: Սակայն ֆուտբոլիստների ընտրությունը սահմանափակ է, եւ եթե առաջատարներից մեկը այս կամ այն պատճառով դուրս է մնում, առաջանում են խնդիրներ: Եթե բոլոր շարքում են, մեր […]

Աբրահամը ռինգ կվերադառնա մայիսի 31-ին

WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոնը իր գոտու առաջին պաշտպանությունը կիրականացնի մայիսի 31-ին կայանալիք մենամարտում: Աբրահամի մրցակցի անունը մրցամարտի անցկացման վայրը հայտնի կդառնա առաջիկայում: Հիշեցնենք, որ Աբրահամը վերադարձրեց WBO գոտին` հաղթելով Ռոբերտ Շտիգլիցին:

Մխիթարյանը հերքում է

Դորտմունդի ”Բորուսիայի” ֆեյսբուքյան էջը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ Մխիթարյանը երբեք հարցազրույց չի տվել ռուսական Спорт Уик-Энд կայքին: Ըստ ռուսական կայքի` Մխիթարյանը նշել էր, որ այժմ Ուկրաինայում այլ կարեւոր խնդիրներ էլ կան, քան ֆուտբոլը ու խաղաղ պայմաններում ”Շախտյորը” կհաղթահարեր ”Վիկտորիայի” արգելքը: ”Հենրիխ Մխիթարյանի համար շատ կարեւոր է ընդգծել, որ նա երբեք այդպիսի հայտարարություն […]

Հանձնել է Տարոն Մարգարյանը

Փետրվարի 26-ից մարտի 2-ը “Դինամո”  մարզադահլիճում անց էր կացվում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ: Մարտի 2-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի առաջնության եզրափակիչ փուլին եւ հետեւել չեմպիոնի կոչման համար անցկացվող մենամարտերին:    Եզրափակիչ փուլի անցկացմանը զուգահեռ կազմակերպվել են նաեւ առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթողների պարգեւատրման արարողությունները: […]

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները

”Դինամո” մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: 49 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Եվրոպայի երիտասարդների կրկնակի հաղթող Կորյուն Սողոմոնյանը, ով եզրափակիչում առանց մեծ դժվարության առավելության հասավ Շիրակի մարզը ներկայացնող Սուրեն Առաքելյանի նկատմամբ: Այս քաշային կարգում միակ բրոնզե մեդալին արժանացավ Դավիթ Ալավերդյանը: 52 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցեցին Արարատը ներկայացնող Գարեգին Ավետիսյանը եւ Օլիմպիական հերթափոխի […]

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կցուցադրվի ”Արմենիայի” եթերում

Մարտի 5-ին տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Կրասնոդարի ”Կուբան” մարզադաշտում կայանալիք հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է ”Արմենիա” հեռուստաընկերության եթերում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հանդիպումը սկսվելու է 18:00-ին:

Մասնակցել է նախագահը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ մարտի 2-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել մարտի 2-15-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի