17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աբրահամը Շտիգլիցին մեղադրել է մոռացկոտության մեջ

34-ամյա բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցին հաղթելուց հետո անդրադարձել է գերմանացի բռնցքամարտիկի խոսքերին: Շտիգլիցը նշել էր, որ համաձայն չէ մրցավարների որոշմանը եւ համոզված է, որ հենց ինքը պետք է հաղթեր միավորներով:

”Իսկական մենամարտ ստացվեց առաջինից մինչեւ վերջին ռաունդը: Ինչ վերաբերում է Շտիգլիցի ասածներին…. նա 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին եւ հիմա չի կարողանում հիշել որեւէ բան: Այո, Ռոբերտն ավելի ակտիվ էր մի քանի ռաունդներում, սակայն նա նոկդաունի չենթարկեց ինձ: Բացի այդ, ես ավելի ուժեղ էի, ինչը վճռորոշ եղավ: Գրեթե հավասար մենամարտ ստացվեց: Մենք կռվեցինք մինչեւ վերջ”,-նշել է Արթուր Աբրահամը:

Հայազգի բռնցքամարտիկը 2 անգամ նոկդաունի էր ենթարկել Շտիգլիցին: Աբրահամը մենամարտում հաղթելուց հետո իր ձեռնոցները նվիրեց իր պրոմաութեր Վիլֆրիդ Զաուրելանդին, ում ծնունդն էր այդ օրը. հաղորդում է SportBox-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ