05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

”Մխիթարյանը թոփ խաղացող է, սակայն Մովսիսյանին էլ չմոռանանք”.Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի հետ ընկերական խաղի նախաշեմին հարցազրույց է տվել ռուսական Спорт-Экспресс-ին: Նա խոսել է հավաքականի եւ նրա առաջատարների մասին:

”Հայաստանի հավաքականի պոտենցիալը հսկայական է: Սակայն ֆուտբոլիստների ընտրությունը սահմանափակ է, եւ եթե առաջատարներից մեկը այս կամ այն պատճառով դուրս է մնում, առաջանում են խնդիրներ: Եթե բոլոր շարքում են, մեր ”ականների” վրա կարող է պայթել ցանկացածը: Օրինակի համար հեռուն գնալ պետք չէ. հիշեք` ինչպես ջախջախեցինք Դանիային հյուրընկալվելիս 4-0 հաշվով:

Կարճ ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը մեծ առաջընթաց գրանցեց հայկական ”Փյունիկից” մինչեւ Դորտմունդի ”Բորուսիա”: Մխիթարյանը իսկապես թոփ խաղացող է, մեզ իր հետեւից է տանում: Յուրա Մովսիսյանին էլ չմոռանանք”,-Բերեզովսկու խոսքերն է մեջբերում ռուսական կայքը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ