28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները

”Դինամո” մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը:

49 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Եվրոպայի երիտասարդների կրկնակի հաղթող Կորյուն Սողոմոնյանը, ով եզրափակիչում առանց մեծ դժվարության առավելության հասավ Շիրակի մարզը ներկայացնող Սուրեն Առաքելյանի նկատմամբ: Այս քաշային կարգում միակ բրոնզե մեդալին արժանացավ Դավիթ Ալավերդյանը:

52 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցեցին Արարատը ներկայացնող Գարեգին Ավետիսյանը եւ Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Նարեկ Աբգարյանը: Դժվարին պայքարում հաղթանակ տոնեց Աբգարյանը: 52 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Գևորգ Թովմասյանն ու Դավիթ Սարգսյանը:

Դիտարժան և միևնույն ժամանակ վիճահարույց ստացվեց 56 կգ քաշային կարգի եզրափակիչը: Հենրիկ Մոքոյանի և Արթուր Մովսիսյանի մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհեցին Մոքոյանին: Այս քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճան բարձրացան Վահան Սարգսյանն ու Էռնեստ Նազարյանը:

Պակաս դիտարժան չէր 60 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ մրցում էին Արթուր Վարդանյանն ու Հայրիկ Նազարյանը: Փորձի եւ գրագետ մարտավարության շնորհիվ հաղթանակ տոնեց «Դինամո» մարզական ակումբը ներկայացնող Արթուր Վարդանյանը: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Անդրանիկ Հլոյանն ու Կարեն Տոնականյանը:

64 կգ քաշային կարգում հավասարը չուներ Հովհաննես Բաչկովը: 2-րդը Արա Պուլուզյանն էր, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Գոռ Երիցյանն ու Մաքսիմ Ակոպովը:

69կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարեցին Հայաստան Մարզական միությունը ներկայացնող Լեո Պապյանը և դինամոյական Վլադիմիր Մարգարյանը: Դժվարին պայքարում հաղթեց Մարգարյանը՝ դինամոյականների համար ապահովելով երրորդ չեմպիոնական տիտղոսը: Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացավ Ռաֆայել Բարսեղյանը:

75 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արման Հովհիկյանը, ով եզրափակչում առավելության հասավ Արման Դարչինյանի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արտյոմ Գալստյանն ու Գոռ Ջևելիկյանը:

81կգ քաշային կարգում հավասարը չուներ Նիկոլ Արությունովը: 2-րդը Ռուսլամ Իբրահիմյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Տիգրան Արմենակյանն ու Լևոն Բաբայանը:

91 կգ քաշային կարգում Հենրիկ Սարգսյանը առավելության հասավ Արամ Իքլիմյանի նկատմամբ: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Ռազմիկ Հարությունյանը և Կարեն Հակոբյանը:

Գերծանր քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Լոռին ներկայացնող Ռաֆայել Սիմոնյանը, ով եզրափակիչում մեծ դժվարությամբ հաղթանակ տոնեց Աղասի Մեհրաբյանի նկատմամբ: Գերծանր քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան Հակոբ Մելքոնյանն ու Արկադի Հարությունյանը:

Մարտի 5-ից 10-ը կկայանա բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, իսկ մարտի 13-ից 20-ը ասպարեզ դուրս կգան արդեն պատանի մարզիկները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ