19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթուր Աբրահամը հաղթեց Շտիգլիցին եւ վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը/վիդեո/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) հանդիպեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին (46-4, 26 նոկաուտ): 

Մենամարտը ձգվեց ամբողջ 12 ռաունդ: Մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին: Մրցավարներից երկուսն առավելություն տվեցին Աբրահամին` 114-111 եւ 115-110, երրորդըը` Շտիգլիցին` 113-112: Այսպիսով նա վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հիշեցնենք, որ 34-ամյա Աբրահամը եւ 32-ամյա Շտիգլիցը ռինգում հանդիպեցին երրորդ անգամ: Առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ նվաճելով WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության էր հասել տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով գոտին: 

Ամբողջ մենամարտը այստեղ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ