17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Բեռնար Շալլանդ. ներկայացնում ենք հավաքականի նոր գլխավոր մարզչին

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի Բեռնար Շալլանդը:

Շալանդը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Շվեյցարիայի ցածր դիվիզիոններում: Մարզչական կարիերան սկսել է 1977 թվականին՝ աշխատելով շվեյցարական ակումբներում: 2001-2007թթ. գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը: Այդ ընթացքում հավաքականը հաջող է հանդես եկել` դուրս գալով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլեր:

2007-10թթ. հանդիսացել է ”Ցյուրիխի” գլխավոր մարզիչ: Շալանդի գլխավորությամբ ”Ցյուրիխը” բավական հաջող է հանդես եկել եվրագավաթներում: 2007-08թթ. Շվեյցարիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարի ուղեգիր, իսկ 2009-10թթ. հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Նրա գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում հյուրընկալվելիս հաղթել է ”Միլանին”: 2009 թ.-ին ”Ցյուրիխը” հաղթել է Շվեյցարիայի առաջնությունում: 2011 թ.-ին նրա գլխավորած ”Սիոնը” նվաճել է երկրի գավաթը:

62-ամյա մասնագետի վերջին ակումբները եղել են ”Թունը” եւ ”Յանգ Բոյզը”, որտեղից նա հեռացել է 2013 թվականի ամռանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ