17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Բերեզովսկի.՛՛Հավաքների ամենալուրջ հանդիպումն էր՛՛

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Դինամոյի՛՛ դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Ամկարի հետ հանդիպման մասին, որում մոսկովյան ակումբը հաղթել էր, իսկ Բերեզովսկին մասնակցել էր ամբողջ հանդիպմանը:

՛՛Հավաքների ամենալուրջ հանդիպումն էր։ «Ամկարը» լավ է հանդես գալիս այս մրցաշրջանում: Մեկնարկից որոշ ժամանակ անց տիրեցինք նախաձեռնությանը եւ սկսեցինք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Հանդիպումից առաջ Դան Պետրեսկուն ուշադրությունը կենտրոնացրել էր ստանդարտների վրա, քանի որ մրցակիցը լավ է օգտագործում դրանք։ Իրականում հենց դա էլմեզ մոտ ստացվեց։

Գրեթե աշխատանք չունեի։ Թիմը հիանալի խաղաց պաշտպանությունում եւ չէր թողնում, որ մրցակիցը հարվածեր դարպասին։ ՛՛Ամկարը՛՛ կարողացավ աչքի ընկնել միայն 11 մետրանոցից՛՛,-ասել է Բերեզովսկին Чемпионат.com-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ