02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսուհետ Սերժ Սարգսյանին ցույց կտա

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նախարարությունում կայացած նախագահի հետ հանդիպումը գնահատում է նորմալ:

՛՛Հետևություն արել ենք այն, ինչ-որ ինքն ասել է` պետք է լինել ավելի հետևողական, ուշադիր, հասարակական կազմակերպությունների հետ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծվեն, որ նախկինում չեն եղել, բայց լուրջ խնդիրներ չեն եղել՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ հետևություններ են արել նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո, ասաց նախարարը:

Արդյոք նախագահի այցից հետո աշխատակիցների վերաբերմունքը փոխվել է իր նկատմամբ, Վարդանյանը պատասխանեց. ՛՛Միշտ դրական է եղել, այս պահին առավել ևս դրական է՛՛:

Ինչու նախագահը եկավ ու կանգնեց իր թասիբին, հարցրեց լրագրողներից մեկը, ինչին նախարարը զարմացած արձագանքեց. ՛՛Ինչ է նշանակում եկավ թասիբին կանգնեց՛՛: “Նա ասաց, որ թերացումները հիմանականում աշխատակազմին էին ուղղված, սակայն ինքն իր վրա է վերցնում”: Ըստ նախարարի՝ խնդիրն այն է, որ ինքը մյուսների նման իր ամեն մի այցելությունը չի լուսաբանում, սակայն սրանից հետո լրագրողներին ևս կհրավիրի և նախագահի պահանջը կկատարի:

՛՛Իրականում ինֆորմացիան լավ չի ասել նախագահին… ուղղակի ի տարբերություն շատ ուրիշ մարդկանց, որ ուզում են չեղած բաները ներկայացնել ամեն կերպ, ես լրագրողներին իմ հետ չեմ տանում, ամեն ինչ ցույց չեմ տալիս:

Երեսուն տարի առաջ այնքան են իմ մասին խոսել, որ ես այսօր դրա կարիքը չունեմ, որ գնամ ու ցույց տամ, բայց նախագահն ասում էր, եթե գնում ես, պիտի տանես ու ցույց տաս, ես էլ ընդունել եմ ու կանեմ արդեն՛՛,-խոստացավ նա:

Հիշեցնենք, որ նախարարություն այցի ժամանակ Սերժ Սարգսյանը նախարարության աշխատակազմին հորդորել է ավելի ակտիվ և նախաձեռնողական լինել նախարարության առջև դրված խնդիրների լուծման գործում, չպարփակվել աշխատասենյակներում, այլև դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում սեփական օրինակով, մեր լավագույն մարզիկների, լեգենդների, Սպորտի և երիտասարդության նախարարության պարագայում՝ այդպիսի լեգենդներից մեկի՝ նախարարի օրինակով քարոզել առողջ ապրելակերպ:

Նախագահի խոսքով, Հայաստանն իրեն շռայլություն է թույլ տվել ունենալու սպորտի նախարար, ով սպորտի կենդանի լեգենդ է և պետք է հազարավոր երեխաների հերոսն ու նմանվելու իդեալը դառնա: Ըստ Նախագահի, անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այս իրողությունը:

Հանրապետության նախագահն իր խոսքում նախարարության ղեկավար անձնակազմին նաև կոչ է արել արդյունավետ համագործակցություն ծավալել ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ մեր երկրում սպորտի զարգացման:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ