18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանը.”Չեմ ցանկանում խոսել քաղաքականությունից”

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Derwesten-ի հետ հարցազրույցում հրաժարվել է խոսել քաղաքականությունից: ”Դա իմ գործը չէ։ Հույս ունեմ, որ ամեն ինչ կարգին կլինի Ուկրաինայում: Բազմաթիվ ընկերներ ունեմ Ուկրաինայում:  Հաճախ խոսում եմ խաղացողների, մարզչի հետ։ Խոսում ենք մեր հանդիպումների մասին”,-նշել է ֆուտբոիլստը` պատասխանելով Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ հարցին: Հայաստան այցելությունների վերաբերյալ Մխիթարյանը նշել է.”Հայաստան […]

Հավակնորդների մրցաշար. Անդրեյկին-Արոնյան/ուղիղ

Այսօր Խանտի Մանսիսկում կայանում են շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի նախավերջին ` 13-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Անդրեյկինի հետ: Տուրի մյուս պարտիաներում Կարյակինը կխաղա Անանդի, Սվիդլերը` Մամեդյարովի, Կրամնիկը` Տոպալովի հետ: Անդրեյկին-Արոնյան պարտիային կարող եք հետեւել այստեղ: Մրցաշարում առաջին հորիզոնականըզբաղեցնում է Անանդը, որի 1 միավորով ետ է մնում Արոնյանը: Եթե այս տուրից հետո […]

Հայազգի ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել Ռամզան Քադիրովին

Մարտի 28-ին ”Թերեքի” ներկայացուցիչները Գրիշա Սիմոնյանին անվանական մարզաշապիկ եւ մարզական պարագաներ են հանձնել: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ մենեջեր Ալեքսանդր Ֆեդոսովը Գրիշա Սիմոնյանին է փոխանցել Չենիայի ղեկավար Ռամզան Քադիրովի բարեմաղթանքները եւ մաղթել շուտափույթ ապաքինում: Հիշեցնենք, որ ”Թերեքի” պատվավոր նախագահը իր վրա էր վերցրել քաղցկեղով հիվանդ հայազգի ֆուտբոլիստի բուժման բոլոր ծախսերը: ”Տեղի ունեցածն ինձ համար կարծես երազ […]

Մարմնամարզության աշխարհի գավաթում Հայաստանը նվաճեց 3 ոսկե մեդալ

Քաթարի մայրաքաղաք Դոհայում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլային մրցաշարում Հայաստանը նվաճեց երեք ոսկե մեդալ: Հենացատկում անգերազանցելի էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, նժույգաթափերում` Հարություն Մերդինյանը, իսկ  օղակների վարժությունում հաղթող ճանաչվեց Արթուր Թովմասյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը:

Պելեի մահվան լուրը հերքվել է

Ֆուտբոլի արքա Պելեի ներկայացուցիչները հերքել են այն տեղեկությունը, ըստ որի հայտնի ֆուտբոլիստը մահացել է: Ժամեր առաջ տեղեկություն էր հայտնվել, որի համաձայն աշխարհի եռակի չեմպիոնը մահացել է 74 տարեկան հասակում, սակայն CNN-ը հերքել է այդ լուրը: Պելեի ներկայացուցչի խոսքով, նա ողջ է եւ իրեն լավ է զգում:

Bleacherreport.”Մխիթարյանի տեղափոխությունը ”Բորուսիա”` վատագույն տրանսֆեր”

Բրիտանական ”Bleacherreport”-ը ամփոփել է Դորտմունդի ”Բորուսիայի” ամառային տրանսֆերները, որոնց թվում էր նաեւ ակումբի պատմության ընթացքում ամենաթանկ ձեռքբերումը` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան: Կայքը հենց Մխիթարյանի տեղափոխությունն է համարել վատագույն տրանսֆեր, իսկ հույն պաշտպան Պապաստոպուլիոսին` ամենալավ: ”Մխիթարյանի համար ակումբը վճարել է ռեկորդային գումար`27.5 մլն եվրո։ Նա պետք է փոխարիներ Մարիո Գյոտցեին, սակայն դեռ չի կարողացել արդարացնել հույսերը։ Վիճակագրությամբ […]

Հայաստանի հավաքականը կարող է խաղալ Տաջիկստանի ընտրանու դեմ

Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ բանակցություններ է վարում Մալազիայի, Հայաստանի եւ Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ ընկերական հանդիպում անցկացնելու հարցով: Մայիսի 31-ին Հայաստանի ընտրանին նորանշանակ մարզիչ Բեռնար Շալլանդի գլխավորությամբ  ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի, իսկ հունիսի 6-ին` Գերմանիայի դեմ: 

”Ակտոբեն” ներկայացրել է թիմի նորեկ Մարկոս Պիզելիին/ֆոտո/

Երեկ Ղազախստանի չեմպիոն ”Ակտոբեն” ներկայացրել է թիմի նոր ֆուտբոլիստներին: Նրանց թվում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Կիսապաշտպանը հունվարին վարձավճարով ”Ակտոբե” էր տեղափոխվել ”Կրասնոդարից”: ”Ակտոբեի” կազմում ելույթ է ունենում նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Մխիթարյանի հարվածից հետո Ֆերմանի սեյվը ընդգրկվել է տուրի լավագույն հնգյակում/վիդեո/

Bundesliga.de-ն ներկայացրել է 27-րդ տուրում դարպասապահների լավագույն սեյվերի հնգյակը։ ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո ”Շալկեի” դարպասապահ Ռալֆ Ֆերմանի սեյվը հայտնվել է 5-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ ”Բորուսիա”-”Շալկե” հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:

Օզբիլիսը եւ Մովսիսյանը լավագույննն են ճանաչվել ”Սպարտակի” կազմում

Մոսկվայի ”Սպարտակի” ֆաների միավորումը` ”Фратрия”-ն քվեարկություն է անցկացրել, որով որոշվել է թիմի լավագույն ֆուտբոլիստը ”Կրասնոդարի” դեմ խաղում: Լավագույնն է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Երկրորդ տեղում է Պավել Յակովլեւը, իսկ երրորդում Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված