Արոնյանը պարտվեց եւ մրցաշարն ավարտեց 6-րդ տեղում
Խանտի Մանսիսկում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց Սերգեյ Կարյակինին: Տուրի մնացած պարտիաները ավարտվեցին ոչ ոքի: Արոնյանը վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 6-րդ տեղը: Մրցաշարում հաղթեց Վիշվանաթան Անանդը, ով իրավունք ստացավ աշնանը աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ անգամ խաղալ Մագնուս Կառլսենի հետ: