16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՍՊՈՐՏ

19-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 3.3 մլն ռուբլի

Чемпионат.com կայքը եւ ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը շարունակում են միջոցներ հավաքել 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Երեկ անհայտ բարերարը 500 000 ռուբլի է փոխանցել երիտասարդի բուժման համար: Ընդհանուր առմամբ հավաքվել է 3 333 000 ռուբլի:  Ինչպես հայտնել էինք, 19-ամյա Գրիշան ծնվել եւ ապրում է Մոսկվայում։ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք է ստացել՝ գլխով բախվելով դարպասաձողին: […]

Նոր ֆիգուրն ուզում էր “Կաթողիկոս” անվանել

Չնայած Ռազմիկ Այվազյանի առաջարկած նոր ու ավելի բարդ շախմատը հիացրել է նույնիսկ Կասպարովին, բայց իրական կյանքում վարպետը հիանում է իր միակ ՛՛թագուհիով՛՛:Ամեն ինչ սկսվեց տանիքի վերանորոգումից: Աշխատանքային գործիքներս բարձրացրեցի տանիք ու տանիքը դարձավ իմ “մաստերսկոյը”: Աշխատում եմ բացառապես դասական երաժշտության ուղեկցությամբ և պաշտում եմ Կոմիտասին:  Այլ մասնագիտությունների տիրապետելուց բացի, ես նաև կիրառական արվեստի ներկայացուցիչ եմ: 1996թ., երբ Երևանում` Մարզահամերգային […]

Սարկիսովը եւ Մինոսյանը մասնակցեցին ”Վոլգայի” հաղթական հանդիպմանը

Այսօր Նիժնի Նովգորոդի ”Վոլգան” ստուգողական հանդիպում անցկացրեց ”Շախտյոր-Վոլգա-Օլիմպիեցի” հետ: ”Վոլգան” հաղթեց 4-0 հաշվով: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ մասնակցեց մեկ խաղակեսի: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Մինոսյանը խաղաց առաջին կեսում, իսկ Արթուր Մինոսյանը` երկրորդ: Մինոսյանը դարձավ նաեւ գոլային փոխանցման հեղինակ: Թիմի առաջիկա մրցակիցը ԲԿՄԱ-ն է:

Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ ֆուտբոլային խնդիրների քննարկում

Հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուները, ֆուտբոլասերները, Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՆ-ակումբի անդամները, լրագրողները եւ հայկական ֆուտբոլով շահագրգիռ բոլոր անձինք հնարավորություն ունեն ապրիլի 4-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ բաց եւ անկաշկանդ զրույցում քննարկել հայկական ֆուտբոլին, ֆուտբոլային խնդիրներին, առաջիկա զարգացումներին, Հայաստանի ազգային հավաքականին ու մեր ֆուտբոլային ընտանիքի անելիքներին առնչվող ցանկացած հարց, փոխանակել մտքեր, […]

Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ

Ընթացքի մեջ են շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում Կրամնիկը ոչ ոքի խաղաց Անանդի հետ, Անդրեյկին-Մամեդյարով, Տոպալով-Կարյակին պարտիաները դեռ չեն ավարտվել: Անանդն ունի 7 միավոր: Նրան 1 միավոր զիջում է Արոնյանը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Շումախերի երկրպագուները պետք է պատրաստ լինեն ամենավատին

”Formula-1” դասի ավտոմրցաշարերի բժշկական բաժանմունքի աշխատակից Գարի Հարստայնը գտնում է, որ որքան երկար Միխաել Շումախերը մնա կոմայի մեջ, այնքան քիչ հնարավորություն կունենա վերականգնվել ամբողջությամբ: Նա հավելել է, որ Շումախերի երկրպագուները պետք է պատրաստ լինեն ամենավատին: 2013 թ.-ի դեկտեմբերի 29-ին ”Formula-1”-ի ավտոարշավորդ Միխաել Շումախերը լուրջ գլխուղեղային վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դահուկներ վարելու ժամանակ: Այդ պահից […]

Հավակնորդների մրցաշար.Սվիդլեր-Արոնյան/ուղիղ/

Այսօր Խանտի Մանսիսկում կանցկացվեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրի պարտիաները: Արոնյանը սեւերով խաղում է Սվիդլերի հետ: Տուրի մյուս պարտիաներում հանդիպում են Անդրեյկին-Մամեդյարով, Տոպալով-Կարյակին, Կրամնիկ-Անանդ զույգերը: Սվիդլեր-Արոնյան պարտիային կարող եք հետեւել այստեղ: Հիշեցնենք, որ երեկ Արոնյանը ոչ ոքի խաղաց Տոպալովի հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անանդը (6.5), երկրորդ տեղում է Լեւոն Արոնյանը (5.5):

”Մշտապես հաճույք եմ ստանում խաղից”.Արոնյան

Լեւոն Արոնյանը Վեսելին Տոպալովի հետ ոչ ոքի խաղալուց հետո խոսել է խաղից հաճույք ստանալու եւ մրցաշարի մասնակիցների մասին. ”Ես մշտապես հաճույք եմ ստանում խաղից: Նույնիսկ եթե պարտվում եմ, նշանակում է, որ մրցակիցը լավ է խաղացել, եւ դա նույնպես հաճույք է պատճառում: Բացի այդ, հաճույք է պատճառում նաեւ մրցաշարը, որտեղ բոլոր շախմատիստները ուժեղ պայքար են տանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի