Արոնյանը ոչ ոքի խաղաց Անանդի հետ

Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի խաղաց մրցաշարի մյուս առաջատար Անանդի հետ: Տուրի մյուս պարտիաներ` Կրամնիկ-Անդրեյկին, Սվիդլեր-Կարյակին, Տոպալով-Մամեդյարով, դեռ ընթացքի մեջ են: Մրցաշարային աղյուսակը գլխավորչում են Անանդը եւ Արոնյան, 2 շախմատիստներն էլ ունեն 5-ական միավոր: