16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՍՊՈՐՏ

19-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 2.6 մլն ռուբլի

Чемпионат.com կայքը եւ ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը շարունակում են միջոցներ հավաքել 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Արդեն իսկ հավաքվել է 2 602 000 ռուբլի: Սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի նա բուժվի եւ հնարավոր է` իրականացնի իր երազանքը. դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ինչպես հայտնել էինք, 19-ամյա Գրիշան ծնվել եւ ապրում է Մոսկվայում։ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք […]

Հավակնորդների մրցաշար. Կարյակին-Արոնյան/ուղիղ/

Խանտի Մանսիսկում այսօր կայանում են 7-րդ պարտիաները: Լեւոն Արոնյանի սեւերով խաղում է Կարյակինի հետ: Պարտիային կարող եք հետեւել այստեղ: Տուրի մյուս պարտիաներում մրցում են Սվիդլեր-Անանդ, Կրամնիկ-Մամեդյարով, Անդրեյկին-Տոպալով զույգերը: 6-րդ տուրից հետո մրցաշարում առաջատարը Անանդն է: Նրան 0.5 միավոր է զիջում Լեւոն Արոնյանը:

Մխիթարյանը ճանաչվել է ”Բորուսիայի” փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Գերմանական RuhrNachrichten կայքի կողմից անցկացվել է  քվեարկություն որոշելու համար փետրվար ամսվա ”Բորուսիայի” լավագույն ֆուտբոլիստին:  Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: 25-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների 77.4 տոկոսը։ Երկրորդ տեղում է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը. նա  ստացել է ձայների 11.72 տոկոսը, իսկ Ռոբերտ Լեւանդովսկին եզրափակել է լավագույն եռյակը` 10.88 տոկոս։

Կառլեն Մկրտչյանը հեռացվեց խաղադաշտից` փրկելով իր թիմին պարտությունից/վիդեո/

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում ռուսական ”Անժին” հյուրընկալել էր հոլանդական ”ԱԶ Ալկմարին”: Թիմերի առաջին խաղում 1-0 hաշվով հաղթել էր ”ԱԶ Ալկմարը”: Պատասխան խաղում իր թիմի մեկնարկային կազմում էր Կառլեն Մկտրչյանը: Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով եւ դուրս մնաց խաղարկությունից: 93-րդ րոպեին վերջին հույսի խախտում կատարելով` իր թիմին գոլից փրկեց Մկրտչյանը: Մինչ խախտումը ”Անժիի” դարպասապահը տեղափոխվել […]

”Մխիթարյանը ակտիվ էր եւ հարձակման, եւ պաշտպանական գծում”.Sport-Express

Sport-Express-ը գնահատել է ”Բորուսիա”-”Զենիթ” հանդիպման մասնակից ֆուտբոլիստներին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արժանացել է իր թիմի ամենաբարձր գնահատականին` 6.0: ”Ակտիվ էր եւ հարձակման, եւ պաշտպանական գործողություններում, շատ էր տեղաշարժվում, պրեսինգի էր դիմում ”Զենիթի” պաշտպանների դեմ: Աչքի ընկավ մի շարք վտանգավոր փոխանցումներով”,-գրում է կայքը: ”Բորուսիայից” Մխիթարյանի պես 6.0 միավոր են ստացել Կելը եւ Շմելցերը:

Լեւոն Արոնյանը ֆուտբոլ է խաղացել մրցաշարի հանգստյան օրը/ֆոտո/

Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր հանգստյան օր է: Վաղը կկայանան 7 տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աշխատակից Աղասի Ինանցը Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկար: Լուսանկարում պատկերված են Լեւոն Արոնյանը, մարզիչ Տիգրան Ղարամյանը եւ Աղասի Ինանցը: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի խաղաց Անդրեյկինի հետ:

Աշխարհի ամենագեղեցիկ ֆուտբոլիստուհին/ֆոտո/

Ալեքս Մորգանը հանդես է գալիս ԱՄՆ-ի հավաքականում: Բազմաթիվ ամսագրերի համոզմամբ, Ալեքսը հանդիսանում է ֆուտբոլով պրոֆեսիոնալ կերպով զբաղվող կանանցից ամենագեղեցիկը: Նա երկրպագում է ”Բարսելոնա” եւ ”Մանչեսթեր Յունայթեդ” ակումբներին: Մորգանը 2012 թ.-ին ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստուհի:

Մագնուս Կառլսենը խոսել է Արոնյանի մասին

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը խոսել է չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ընթացքի մասին: Լեւոն Արոնյանի խաղի վերաբերյալ Կառլսենը մասնավորապես ասել է.”Եթե Արոնյանը երեկ հաղթեր Անդրեյկինին, իսկ նա պետք է դա աներ (առավելությունն իրացնելու իր տեխնիկան բարձրության վրա չէր, ինչն Արոնյանը եւս հիանալի հասկանում է), նա կունենար բոլոր հնարավորությունները հետագայում առաջ ընկնելու համար: Ես գտնում […]

”Ռեալ”-”Բարսելոնա” խաղի տոմսերի արժեքը հասնում է 900 եվրոյի

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրի կենտրոնական ”Ռեալ”-”Բարսելոնա” հանդիպմանը սպասվում է անշլագ: Այդ խաղի բոլոր տոմսերն իրացված են: Տոմսերի պաշտոնական գները տատանվում են 70-ից 340 եվրոյի սահմաններում: Վերավաճառողների մոտ դրանք վաճառվում են 300-900 եվրոյով: ”Սանտիագո Բեռնաբեու” մարզադաշտը տեղավորում է 83 000 հանդիսական, իսկ աբոնեմենտ ունեն 65 000 երկրպագուներ: Խաղը տեղի կունենա մարտի 24-ին: Հայտնենք, որ ներկա […]

Ռուս երկրպագուները այրել են Գերմանիայի դրոշը/ֆոտո/

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի երեկվա հանդիպման ժամանակ ”Զենիթի” երկրպագուները Դորտմունդում այրել են Գերմանիայի պետական դրոշը: Ռուս երկրպագուները նախ խլել են այդ դրոշը ”Բորուսիայի” երկրպագուներից, իսկ հետո ցուցադրաբար այրել: Սպասվում է, որ UEFA-ն մեծ չափի տուգանք կներկայացնի ”Զենիթին”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի