14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

”Դեռ կա հնարավորություն զբաղեցնել առաջին հորիզոնականը”.Արոնյան

Այսօր Խանտի Մանսիսկում կկայանան շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրի պարտիաները: Երկրորդ հորիզոնականում ընթացող Լեւոն Արոնյանը խոսել է մրցաշարում իր հնարավորությունների մասին.”Յուրաքանչյուր պարտիա ես դիտարկում եմ որպես առանձին  փորձառություն: Դեռ առջեւում է մրցաշարի երկրորդ կեսը, դեռ կա հնարավորություն պայքարել առաջին հորիզոնականի համար: Այնպես որ ամեն ինչ դեռ առջեւում է, ուղղակի պետք է խաղալ […]

Կառլեն Մկրտչյանը մասնակցեց ԲԿՄԱ-ի դեմ խաղին/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Մախաչկալայի ”Անժին” սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին: ”Անժիի” մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով փոխարինվեց ընդմիջմանը, երբ հաշիվն էր 0-1: ”Անժին” շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:  

Ֆուտբոլային գոլի անհավանական տոնում/վիդեո/

Էստոնական ”Նիմմե Կալյու” ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խիդեսոտի Վակուին օրիգինալ ձեւով է տոնել ”Ֆլորայի” դարպասն ուղարկած գնդակը: Գոլը խփելուց հետո նա մոտեցել է խաղադաշտի անկյանը, որպեսզի բոուլինգ խաղա: Կեգլիի դերում հանդես են եկել խաղընկերները: Այսկերպ Վակուին ամեն ինչ արել է գոլը անմոռանալի դարձնելու համար:

Մխիթարյանը Գերմանիայի առաջնության ամենաօգտակար ֆուտբոլիստների թվում է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է ”Հանովեր”-”Բորուսիա”  հանդիպման ամենադիմացկուն ֆուտբոլիստը: Նա բոլորից շատ է վազել խաղադաշտում` 12.91 կմ: Մրցակցի ֆուտբոլիստներից լավագույն արդյունքը Լարս Շտինդլինն է` 11.96 կմ: Մխիթարյանը ”Բորուսիայի” վերջին հանդիպմանը դարձավ նաեւ 2 գոլերի համահեղինակ: Այսպիսով, նրա հաշվին արդեն իսկ գրանցված է 10 գոլային փոխանցում, որը զիջում է միայն Ռիբերիի եւ Ալեքսանդր Մաքսիմի […]

Դժվար չէր գոլ հեղինակել այդ դիրքից. Գեւորգ Ղազարյան

Հայաստանի հավաքականի եւ ուկրաինական ”Մետալուրգի” կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որում խոսել է ”Զարյայի” դեմ խաղի մասին: Այդ խաղում նա դարձել էր իր թիմի առաջին գոլի հեղինակը: -Այս խաղում առաջին գոլը շատ բան որոշեց: Ես ստացա գնդակը աջ եզրում եւ փոխանցում կատարեցի Մունտարիին: Ամադուն արագորեն մտավ տուգանային հրապարակ եւ հարվածեց: Մրցակցի դարպասապահը […]

Արթուր Աբրահամը ներկա է եղել ”Ռեալ”-”Բարսելոնա” խաղին/վիդեո/

WBO վարկածով երկրորդ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկդաուն) իր եղբոր` Ալեքսի հետ ներկա է եղել երեկ Մադրիդում կայացած ”Ռեալ”-”Բարսելոնա” (3-4) խաղին: Աբրահամը տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջին ”Սանտյագո Բեռնաբեու” մարզադաշտից: Հավելենք, որ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը կլինի Նիկոլա Սեկոլցան (26-1, 8 նոկդաուն):

Goal-ը եւ Bundesliga-ն Մխիթարյանին ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Goal.com-ը եւ Bundesliga.de-ն Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի ”Հանովեր”-”Բորուսիա” (0-3) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը այդ խաղում աչքի էր ընկել երկու գոլային փոխանցմամբ:  

Լեւոն Արոնյանը ետ է մնում Անանդից

Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր հանգստի օր է: Երեկ Արոնյանը ցավալի պարտություն կրեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովից, ում հաղթել էր առաջին շրջանում: Անանդը հաղթեց Տոպալովին, եւ այժմ Արոնյանը նրանից ետ է մնում 1 միավորով: Մրցաշարում հաղթելու համար Արոնյանը պետք է շրջանցի Անանդին 0.5 միավորով, քանի որ հավասար միավորների դեպքում Անանդը ունի […]

Գեւորգ Ղազարյանի գոլը օգնեց ”Մետալուրգին” հաղթել/վիդեո/

Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Դոնեցկի ”Մետալուրգը” մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց ”Զարյային”: Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: Նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 76-րդ րոպեին: Դոնեցկյան թիմը վաստակեց 27 միավոր ու բարձրացավ 6-րդ տեղ:

”Սպարտակը” նորից պարտվեց. Մովսիսյանը եւ Օզբիլիսը մասնակցեցին հանդիպմանը/վիդեո/

”Սպարտակը” շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին: Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում մոսկովյան ակումբը հյուրընկալվեց ”Կրասնոդարին”: Դաշտի տերերը ջախջախեցին մրցակցին 4-0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ”Սպարտակի” նախկին ֆուտբոլիստ Արին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վանդերսոնը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված