19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Աշխարհի ամենատպավորիչ մրցավազքը տեղի կունենա

Աշխարհի ամենատպավորիչ մրցավազքը տեղի կունենա 2014 թ. մայիսի 4-ին, երբ 6 մայրցամաքների 35 տարբեր երկրներում 37 տարբեր ուղղություններով զուգահեռաբար կմեկնարկի այս բացառիկ մրցավազքը: Համաշխարհային Wings for Life (Կյանքի թևեր) մրցավազքի նպատակն է նպաստել ողնուղեղի հետազոտման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերմանը: Այս մրցավազքը ողջ աշխարհում կմեկնարկի ըստ (UTC) ժամային գոտու՝ առավոտյան ուղիղ ժամը 10:00-ին: Սա նշանակում է, որ որոշ երկրներում վազորդները կսկսեն մրցավազքը լուսաբացից մինչև մայրամուտ, մինչդեռ մյուս երկրներում՝ հակառակը՝ մայրամուտից լուսաբաց:

 Մրցավազքին կարող են մասնակցել տարբեր տարիքի, կառուցվածքի, կարողությունների և մարզային տարբեր պատրաստականություն ունեցող մասնակիցներ: Սա սպորտային առաջին գլոբալ իրադարձությունն է, երբ վերջնարկն ինքն է մոտենում մասնակիցներին:  Ուղիղ 30 րոպե անց, երբ մեկնարկի մրցավազքը, ողջ աշխարհով մեկ հատուկ ծառայողական մեքենաներ (Catcher Cars) կշարժվեն վազորդների հետևից: Երբ այդ ծառայողական մեքենաները հասնեն և անցնեն վազորդին, նա դուրս կմնա մրցավազքից: Հաղթող կհամարվեն կին և տղամարդ վազորդներից վերջինները:

 «Ի՞նչն է գրավում Wings for Life համաշխարհային մրցավազքի մեջ: Այն, ըստ էության, ունի մեկնարկային գիծ, սակայն չունի վերջնարկ: Ես կարծում եմ, որ այս ձևաչափը պարզապես հիանալի է»,- ասում է օլիմպիական մեդալակիր Կոլին Ջեքսոնը Մեծ Բրիտանիայից, ով Wings for Life » համաշխարհային մրցավազքի մարզական տնօրենն է: «Մեքենան կսկսի հետևել ձեզ մեկնարկից 30 րոպե անց: Նման բան դեռ երբեք չի եղել: Անկախ նրանից, թե դուք որտեղ եք գտնվում՝ Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում կամ Մեծ Բրիտանիայում, աշխարհի բոլոր անկյուններում մրցավազքը կմեկնարկի միևնույն ժամանակ»:

 Համաշխարհային առաջին և միակ միաժամանակյա միջոցառումը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ցուցադրել իր դիմացկունությունն ու տոկունությունը, անցնում է հետաքրքիր և գրավիչ ճանապարհներով՝ անապատներով, գեղեցիկ տեսարժան վայրերով և հեքիաթային լողափների երկայնքով:

 Մրցավազքի մեկնարկը Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի վազորդների համար հատուկ մարտահրավեր է լինելու, քանի որ նրանց համար վազքը կմեկնարկի ուշ երեկոյան, և նրանք կվազեն ողջ գիշեր, իսկ Միացյալ Նահանգների  արևմտյան ափերի վազորդների վազքը կմեկնարկի գիշերվա կեսին և կավարտի միայն լուսաբացին:  

 Մինչև մրցավազքի մեկնարկը մնացել է 50 օր, և ոգևորությունը օր օրի աճում է: Այս յուրահատուկ մրցավազքին գրանցվելու և մասնակցելու ժամանակ դեռ կա: Գրանցվեք այստեղ՝ www.wingsforlifeworldrun.com.  

 

Դիմումների ընդունումը կավարտվի ապրիլի 20-ին: Wings for Life մրցավազքի ողջ հասույթը ամբողջությամբ կտրամադրվի առաջադեմ հետազոտական ծրագրերին՝ ուղղված վնասված ողնուղեղի վերականգնմանը: Հետևաբար, մրցավազքը կընթանա «Վազում ենք նրանց համար, ովքեր չեն կարող» նշանաբանի ներքո:

 

Տարբեր սպորտաձևերի ավելի քան 216 լավագույն մարզիկներ տարբեր երկրներից արդեն տվել են իրենց համաձայնությունը՝ աջակցելու և մասնակցելու այս միջոցառմանը: Մրցավազքին մասնակցող աշխարհի լավագույն մարզիկների թվում են Ֆորմուլա Մեկի  մրցաշավորդներ Դեվիդ Քուլթարդը և Սեբաստիան Վեթթլը,  լեռնադահուկորդուհի Լինդսի Վոննը, բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը և շատ ուրիշներ:

 

Wings for Life hամաշխարհային մրցավազքի նպատակը միայն հաղթողներին որոշելը չէ: Առաջնային նպատակն է նպաստել ողնուղեղի հետազոտման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերմանը և, առհասարակ, նման խնդրի մասին բարձրաձայնելը: Ավելի քան երեք միլիոն մարդ ամբողջ աշխարհում ապրում է ողնուղեղի վնասվածքով: Ամեն տարի միջինը 130.000 մարդ ենթարկվում է ողնուղեղի տրավմատիկ վնասվածքների, հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում: Ողնուղեղի հետազոտումը հիմնականում հիմնված է մասնավոր նախաձեռնությունների վրա: Որպես ոչ կոմերցիոն հիմնադրամ՝ «Կյանքի թևեր» նախագիծը մեծ կախում ունի նվիրատվություններից: Հիմնադրամը երաշխավորում է, որ նվիրատվությունների 100%-ն օգտագործվում է միայն հետազոտական նպատակներով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ