17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

”Ռեալը” ջախջախեց ”Բորուսիային”. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը/վիդեո/

Չեմպիոնների լիգայում Մադրիդի ”Ռեալը” սեփական  հարկի տակ ընդունեց ”Բորուսիային” եւ հաղթեց 3-0 հաշվով: Իսպանական թիմից գոլերով աչքի ընկան Բեյլը, Իսկոն եւ Ռոնալդուն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ ”Բորուսիայի” մեկարկային կազմում եւ ուներ դարպասը գրավելու մի քանի հնարավորություն: Մխիթարյանը փոխարինվեց 66-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Դորտմունդում:

”Ռեալ”-”Բորուսիա” ` 2-0, առաջին խաղակես/վիդեո/

Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼ եզրափակչի ”Ռեալ”-”Դորտմունդ” հանդիպման առաջին խաղակեսից հետո 2-0 հաղթում է իսպանական թիմը: Գոլերի հեղինակ են դարձել Բեյլը եւ Իսկոն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել դորտմունդցիների հիմնական կազմում: Իսկոյի գոլը կարող եք դիտել այստեղ:

Թարխանովը զգուշանում է Մովսիսյանի եւ Օզբիլիսի գործողություններից

Ռուսական ”Ուրալի” գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը РСпорт-ի հետ զրույցում խոսել է ”Սպարտակի” հետ առաջիկա հանդիպման մասին: Նրա խոսքով, իր ֆուտբոլիստներին անհրաժեշտ է հանգստությունը եւ վստահություն: ”Գլխավորը` մեր ֆուտբոլիստները չվախենան խաղալուց եւ ստեղծագործելուց: Անհրաժեշտ է կենտրոնացած գործել նաեւ պաշտպանությունում: Մենք պետք է սահմանափակենք Արաս Օզբիլիսի, Խոսե Մանուել Խուրադոյի, Տինո Կոստայի, Դենիս Գլուշակովի եւ Յուրա Մովսիսյանի գործողությունները”,-նշել […]

Հայաստանի հավաքականում մարզչական փոփոխություն կա. կարծում եմ կհետեւեն իմ խաղին.Բադոյան

Հայաստանի հավաքականի եւ բելառուսական ”Գոմելի” կիսապաշտպան Զավեն Բադոյանը ակումբի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում խոսել է իր կարիերայի, հավաքականի, Հայաստանի եւ այլ թեմաների մասին:  Հայաստանի հավաքական հրավիրվելու վերաբերյալ Բադոյանը նշել է. ”ԲԱՏԷ-ում ես քիչ էի խաղում, եւ բնական է, որ հավաքական չէի հրավիրվում: Եթե մշտապես խաղամ ”Գոմելում”, ապա կկանչեն: Առավել եւս, որ ազգային հավաքականում մարզչական փոփոխություն […]

Ըմբշամարտիկ Գարիկ Բարսեղյանը հաղթեց ադրբեջնացուն եւ կպայքարի բրոնզե մեդալի համար

Ֆինլանդիայում շարունակվում է Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը առաջին փուլում պարտվել էր Մոնակոյի ներկայացուցչին, ով էլ կարողացել էր հասնել եզրափակիչ: Դա իրավունք էր տվել Գարիկ Բարսեղյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Ադրբեջանցի Ղալիբ Ալիեւի հետ մենամարտում հայազգի ըմբշամարտիկը հաղթեց 4-1 հաշվով եւ կարող է պայքարել բրոնզե մդալի համար: Բրոնզե մեդալի […]

Գրիշա Սիմոնյանի հայրը շնորհակալություն է հայտնել Ռամզան Քադիրովին

Ինչպես հայտնել էինք, Չեչնիայի նախագահ եւ Թերեք ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Քադիրովը իր վրա էր վերցրել հայազգի ֆուտբոլիստ 19-ամյա Գրիշա Սիմոնյանի բուժման բոլոր ծախսերը: Чемпионат.com-ի միջոցով Գրիշայի հայրը` Վարդան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել անտարբեր չմնացած բոլոր մարդկանց: Շնորհակալություն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրին, ով դժվարին պահին աջակցեց մեզ ինչպես նյութապես, այնպես էլ բարոյապես: Այս ամենին […]

Բադոյանն ընդգրկվել է Բելառուսի առաջնության 1 տուրի խորհրդանշական հավաքականում/ֆոտո/

Բելառուսական Football.by կայքը հայազգի հարձակվող Զավեն Բադոյանին ընդգրկել է Բելառուսի առաջնության առաջին տուրի խորհրդանշական հավաքականում: Բադոյանը հանդես է գալիս ”Գոմել” ակումբում: Հիշեցնենք, որ հարձակվողը ”Բելշինայի” դեմ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյան.”Ֆուտբոլային կուռքս Զինեդին Զիդանն է”

Մադրիդի ”Ռեալի” դեմ այսօրվա խաղից առաջ Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իսպանական AS-ի հետ զրույցում խոսել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի օգնական, լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի մասին: ”Դեռ մանուկ հասակից իմ կուռքն իսկապես Զիդանն էր: Ինձ հիացնում էր նրա խաղը, եւ Զիդանն ինձ ոգեշնչում էր: Ամեն դեպքում երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրան […]

”Մխիթարյանը, Օբամեյանգը եւ Սոկրատիսը շատ մոտիվացված են”.Ռոյս

Այսօր 22.45-ին Մադրիդում կկայանա Չեմպիոնների լիգայի խաղարկության ”Ռեալ”-”Բորուսիա” հանդիպումը: Իսպանական Marca-ն հարցազրույց է ներկայացրել դորտմունդյան թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ, որում նա խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: ”Այս մրցաշրջանում ”Ռեալը” շատ է բարձլավել իր խաղը, հատկապես Բեյլին ձեռք բերելուց հետո: Սակայն մեր թիմը եւս փոխվել է` ձեռք բերելով Մխիթարյանին, Օբամեյանգին եւ […]

Ֆուտբոլիստը որդեգրել է գնացքում թողած 3-օրական երեխային

Իտալական ”Սասուոլո” ֆուտբոլային ակումբի հարձակվող Ֆլորո Ֆլորեսը Նեապոլում գնացքի նստարանի հարեւանությամբ հայտնաբերել էր երեք օրական երեխայի: Տեղեկանալով, որ երեխայի ծնողները այդպես էլ չեն գտնվել, նա որոշել է որդեգրել երեխային: ”Լսելով փոքրիկ Ֆրանչեսկոյի մասին տեղեկությունը, մենք հետեւեցինք սրտի կանչին: Ես ֆուտբոլիստ եմ, բայց առաջին հերթին հայր եմ: Ինձ ամենեւին հերոս չեմ: Այժմ մենք զբաղվում ենք փաստաթղթային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի