17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին եւ ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն: Հայազգի ըմբշամարտիկ հաղթեց 5-0 հաշվով: Նա ամբողջ առաջնության ընթացքում ոչ մի միավոր չզիջեց մրցակիցներին: Արթուր Ալեքսանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության չեմպիոնի արդեն երրորդ կոչումը: Նա դարձել է նաեւ Օլիմպիական խաղերի բրոնզե եւ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում կգոտեմարտի թուրքի հետ

Ֆինլանդիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր։ 98 կգ քաշային հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել նորվեգացի Մարտին Նիլսենի նկատմամբ։ Ոսկե մեդալի համար Ալեքսանյանը կպայքարի թուրք Չենկ Իլդեմի հետ։ Մինչ այդ նա հաղթել էր իր մրցակիցներին` չզիջելով միավոր:

”Բորուսիան” Մխիթարյանի համար միջանկյալ քայլ է. կան ”Բարսելոնան” եւ ”Ռեալը”.Ռայոլա

Ֆուտբոլային աշխարհում հայտնի գործակալՄինո Ռայոլան SovSport-ին տված հարցազրույցում խոսել է Հայատանի հավաքականի եւ ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:  -”Շախտյորի” հետ որոշակի խնդիրներ կային: Նրանք ոչ մի կերպ չէին ուզում բաց թողնել Հենրիխին, վստահեցնում էին, որ պայմանագրում նշված ”կլաուսուլան” ամենեւին ”կլաուսուլա” չէր: Դժվար էր, բայց արդյունքում մենք կարողացանք նրան այլ ակումբ տեղափոխել: -Ինչպե՞ս կապվեցիք Մխիթարյանի հետ: -Նա ինքը ինձ հետ […]

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եւ անցավ 1/4 եզրափակիչ

Ֆինլանդիայում այսօր մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 8-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ խորվաթ ըմբշամարտիկի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կմրցի գերմանացի Ֆելիքս Ռադինգերի հետ:

”Բարիոսն ավելի լավ տեսք ուներ, քան Յուրա Մովսիսյանը”.Ֆեդուն

Մոսկվայի ”Սպարտակի” սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը ”Ուրալից” կրած պարտությունից հետո Sport-Express-ի հետ խոսել է թիմի խաղի մասին: -Թիմը պատրա՞ստ է խաղալ 2 հարձակվողով: -Բարիոսն ավելի լավ տեսք ուներ, քան Մովսիսյանը, ում մոտ քիչ բան էր ստացվում: Խուրադոն լավ խաղ անցկացրեց: Մեկը խաղադաշտում մարտիկ չէ: -Ի՞նչ հեռանկարներ կան մրցաշրջանի մնացած հատվածում: -”Տոսնոյից” կրած պարտությունից հետո հասկանալի դարձավ, որ […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է մարմնամարզիկների ու նրանց մարզիչների հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն, օլիմպիական չեմպիոն և Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած մարզիկներին ու նրանց մարզիչներին: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց այս տարվա մարտի 26-28-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական առաջնությունում գրանցած փայլուն […]

Ռոնալդինյոն գրկախառնվեց խաղադաշտ ներխուժած երկրպագուների հետ/վիդեո/

”Լիբերտադորեսի” գավաթի արտագնա խաղից հետո հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հայտնվել է երկրպագուների գրկախառնություններում: Մինչ հանդերձարան գնալը Ռոնալդինյոն շնորհակալություն հայտնեց երկրպագուներին: 

”Եթե ես գոլ չեմ խփում, ինչպե՞ս պետք է ”Սպարտակը” հաղթի”.Մովսիսյան

”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը ”Ուրալից” կրած պարտությունից հետո զրուցել է Sport-Express-ի լրագրողի հետ: ”Սպարտակի” համար շատ բարդ շրջան է: ԶԼՄ-ները քննադատում են մեզ, իսկ մենք չենք կարողանում փոխել մեր մասին տպավորությունը՝ խաղալով այսօրվա պես: Սարսափելի խաղ էր: Երբ այսպես ես խաղում, դու միշտ պարտվում ես՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը: Մարզումներին աշխատում ենք կոմբինացիաների […]

Մանուչարյանի ”Ուրալը” հաղթեց Մովսիսյանի եւ Օզբիլիսի ”Սպարտակին”/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում ”Սպարտակը” սեփական հարկի տակ ընդունեց ”Ուրալին” եւ կրեց հերթական պարտությունը: Երկու թիմերի մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել հայազգի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը եւ Էդգար Մանուչարյանը: Մանուչարյանը փոխարինվեց 68-րդ րոպեին, իսկ Արաս Օզբիլիսը`  76-րդ րոպեին: Հանդիպման ընթացքում գրանցվեց մեկ գոլ. այն իր հաշվին գրանցեց Վլադիմիր Խոզինը:

Հայաստանցի ըմբշամարտիկը նվաճեց բրոնզե մեդալ

Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիեւը բրոնզե մեդալ բվաճեց Ֆինլանդիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: 86 կգ քաշային ըմբիշը բրոնզե մեդալի համար մենամարտում Մուրթազալիեւը առավելության հասավ իռլանդացի Ալեքսանդր Դոլի նկատմամբ: Մենամարտն ավարտվեց 6-6 հաշվով, սակայն քանի որ հայաստանցի մարզիկը վերջինն էր միավոր ստացել, արժացավ բրոնզե մեդալի: Հայաստանի ազատ ոճայինները նվաճել են 1 արծաթե եւ 2 բրոնզե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի