18 Մայիսի, Saturday, 2024
KFC

”Բորուսիան” Մխիթարյանի համար միջանկյալ քայլ է. կան ”Բարսելոնան” եւ ”Ռեալը”.Ռայոլա

Ֆուտբոլային աշխարհում հայտնի գործակալՄինո Ռայոլան SovSport-ին տված հարցազրույցում խոսել է Հայատանի հավաքականի եւ ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

 -”Շախտյորի” հետ որոշակի խնդիրներ կային: Նրանք ոչ մի կերպ չէին ուզում բաց թողնել Հենրիխին, վստահեցնում էին, որ պայմանագրում նշված ”կլաուսուլան” ամենեւին ”կլաուսուլա” չէր: Դժվար էր, բայց արդյունքում մենք կարողացանք նրան այլ ակումբ տեղափոխել:

-Ինչպե՞ս կապվեցիք Մխիթարյանի հետ:

-Նա ինքը ինձ հետ կապվեց: Ես երբեք ինքս ոչ մի ֆուտբոլիստի հետ կապ չեմ հաստատել: Դա նման կլինի նրան, որ բժիշկը քայլի հիվանդանոցով ու բղավի`ուզում եք ինձ մոտ բուժվել: Հիվանդն ինքն է փնտրում լավագույն բժշկին: Ես չեմ ընդունում այն գործակալներին, ովքեր վազում են ֆուտբոլիստների հետեւից ու խնդրում աշխատել իրենց հետ: Սխալ ճանապարհ է: Բոլոր ֆուտբոլիստները աշխատում են ինձ հետ, որովհետեւ ուզում են: Ես երբեք ֆուտբոլիստի հետ ոչ մի պայմանագիր չեմ կնքել: Ուզում ես գնաս ուրիշ գործակալի մոտ, խնդրեմ, կարող ես հենց վաղն էլ գնալ:

– Ինչու՞ ընտրեցիք ”Բորուսիան”:

– Մենք 6-7 տարբերակներ ունեինք, սակայն Մխիթարյանը շատ էր ուզում աշխատել Կլոպպի հետ եւ ընտրեց ”Բորուսիան” որպես իդեալական միջանկյալ քայլ:

– Միջնակյա՞լ:

– Իսկ ի՞նչ է եղել: Չե որ կան ”Բարսելոնայի”, ”Ռեալի”, ”Մանչեսթեր Յունայթեդի” պես թիմեր: Մխիթարյանը ֆանտաստիկ, շատ աշխույժ ֆուտբոլիստ է: Նա այն ֆուտբոլիստներից մեկն է, ովքեր հստակ հասկանում են, թե ինչ են ուզում կյանքից: Նա դեռ վերջնակապես չի կայացել որպես ֆուտբոլիստ, դեռ շարունակում է առաջադիմել: Կարծում եմ` ”Բորուսիան” ճիշտ ընտրություն է, որովհետեւ ներկա պահին Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն  ֆուտբոլիստն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ