17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլիստ Սամիր Նասրին ցուցադրել է իր սեքսուալ ընկերուհուն/ֆոտո/

”Մանչեսթեր Սիթի” ֆուտբոլային ակումբի  կիսապաշտպան  Սամիր Նասրին Twitter-իր իր էջում  ներկայացրել է ընկերուհուն` 25-ամյա մոդել Անարա Ատանեսին: Անարան երկար ժամանակ հարաբերություններ ունեցել նախկին ֆուտբոլիստ եւ”Calvin Klein”-ի մոդել Ֆրեդերիկ Յունգբերգի հետ: 

Ինչո՞ւ են ռուս վետերանները հարձակվել Մովսիսյանի եւ Օզբիլիսի վրա հենց այժմ

Մոսկվայի ”Սպարտակի” ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի գործակալ Վալերի Հովհաննիսյանը Sport-Express-ի հետ զրուցել է մոսկովյան թիմի վետերաններ Oլեգ Ռոմանցեւի եւ Եգոր Տիտովի մասին, ովքեր բացասաբար էին արտահայտվել հայազգի ֆուտբոլիստների հասցեին: ”Օլեգ Ռոմանցեւը եւ Եգոր Տիտովը սկսել են հայտարարել, որ Մովսիսյանի եւ Օզբիլիսի տրանսֆերները սխալ էին: Ինչո՞ւ նրանք այդպես չէին ասում մրցաշրջանի սկզբնամասում կամ աշնանը, […]

Շումախերն ուշքի է եկել 3 ամսվա կոմայից հետո

The Mirror-ը հայտնում է, որ Formula 1-ի հայտնի ավտոարշավորդ Միխայել Շումախերը բացել է աչքերը: Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ նա արդեն կարողանում է ինքնուրույն շնչել, արձագանքում է լույսին, ձայներին: Ապրիլի 4-ին Շումախերի մենեջերը հայտնել էր, որ նա արթնացել է 96 օր կոմայի մեջ մնալուց հետո: Շումախերի ընտանիքի եւ թիմի անդամները հրաժարվում են մեկնաբանություն տալ […]

Արսեն Ջուլֆալակյանի պոռթկումը

”Եթե մեր պատկան մարմինները շարունակեն իրենց որդեգրած գիծը, շատ հնարավոր է, հաճախ, ամենաորոշիչ պահերին նման կորուստներ ունենանք…Քանի դեռ մրցավարը չի տեսնում, չի զգում, որ տվյալ մարզիկի թիկունքին մի ամբողջ պետություն է կանգնած, չունի ոչ մի մտավախություն պատժված լինելու, կգործի այնպես, ինչպես իրեն կթելադրեն, կամ ինչպես ինքն առավել շահեկան կհամարի: Վստահ եմ` ոչ մեկը հետևողականորեն չի պահանջելու […]

”Կառլեն Մկրտչյանը փայլեց իր դիրքում”.Sport-Express

Ինչպես հայտնել էինք, երեկ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մախաչկալայի ”Անժին” սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել էր Մոսկվայի ”Դինամոյին”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում եւ մասնակցել ամբողջ հանդիպմանը: Sport-Express-ը գնահատել է հայազգի հենակետային կիսապաշտպանի խաղը. ”Կառլեն Մկրտչյան 6. Փայլուն աշխատեց հենակետայինի դիրքում։ Նրա կողմից գնդակը խլելուց եւ միայնակ կատարած անցումից հետո սկսվեց առաջին […]

Արթուր Աբրահամը հանդիպել է Լենոքս Լյուիսի հետ/ֆոտո/

Հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը  հանդիպել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լյուիսին: Աբրահամը տեղադրել է լուսանկար ամերիկացի բռնցքամարտիկի հետ իր ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա մայիսի 3-ին Նիկոլա Սյեկլոցայի դեմ:

Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը դարձան Գերմանիայի ակումբային չեմպիոն

Գերմանիայում ավարտվեց շախմատի երկրի ակումային առաջնությունը: Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ Սերգեյ Մովսիսյանի թիմը` ”Բադեն-Բադենը”, վաղաժամկետ հռչակվել էր Գերմանիայի չեմպիոն: Ակումբը 14 մրցախաղերում 28 հնարավորից վաստակել էր 28 միավոր եւ վերջին տուրից առաջ անհասանելի էր դարձել մոտակա մրցակցի համար: Վերջին տուրում Արոնյանը հաղթեց Ֆելիքս Գրաֆին։

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվեց Եվրոպայի փոխչեմպիոն

Ֆինլանդիայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ հանդիպեց ռուս ըմբշամարտիկ Ալեքսանդր Չեխիրկինին: Հայազգի ըմբշամարտիկը պարտվեց 3-4 հաշվով եւ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից եւ, հաղթելով խորվաթ Նեւեն Զուգաջին, ավստրիացի Ֆլորիան Մարչլին, շվեդ Ռոբերտ Ռոսենգերենին եւ դանիացի Մարկ Մադսենին, հնարավորություն էր ստացել պայքարել […]

Մկրտչյանի ”Անժին” ջախջախեց ”Դինամոյին”/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մախաչկալայի ”Անժին” սեփական հարկի տակ 4-0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի ”Դինամոյի” նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մնաց պահեստայինների թվում:

”Բորուսիան” հաղթեց ”Վոլֆսբուրգին”. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ ընդունեց ”Վոլֆսբուրգին”: Դորտմունդյան թիմը հաղթանակ տոնեց 2-1 հաշվով: Գոլերն իրենց հաշվին գրանցեցին Իվիցա օլիչը, Լեւանդովսկին եւ Ռոյսը: Դորտմունդցիների մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա ուներ դարպասը գրավելու մի քանի հնարավորություն: Մխիթարյանը փոխարինվեց 76-րդ րոպեին: Այս հաղթանակը թույլ տվեց ”Բորուսիային” ամրապնդվել երկրորդ հորիզոնականում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի