30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են ռուս վետերանները հարձակվել Մովսիսյանի եւ Օզբիլիսի վրա հենց այժմ

Մոսկվայի ”Սպարտակի” ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի գործակալ Վալերի Հովհաննիսյանը Sport-Express-ի հետ զրուցել է մոսկովյան թիմի վետերաններ Oլեգ Ռոմանցեւի եւ Եգոր Տիտովի մասին, ովքեր բացասաբար էին արտահայտվել հայազգի ֆուտբոլիստների հասցեին:

”Օլեգ Ռոմանցեւը եւ Եգոր Տիտովը սկսել են հայտարարել, որ Մովսիսյանի եւ Օզբիլիսի տրանսֆերները սխալ էին: Ինչո՞ւ նրանք այդպես չէին ասում մրցաշրջանի սկզբնամասում կամ աշնանը, երբ Յուրան գոլեր էր խփում, իսկ Արասը գոլ էր խփում, օրինակ ԲԿՄԱ-ին եւ  հաղթանակ էր պարգեւում թիմին դերբիում: Եթե այժմ չի ստացվում ամբողջ թիմի մոտ, ուրեմն մեղավո՞ր են հենց Մովսիսյանը եւ Օզբիլիսը։

Տիտովը ընդհանրապես Օզբիլիսին համարեց միջին կարգի խաղացող այն թիմերի համար, որոնք չեն լուծում ոչեւէ խնդիր: Ինչո՞ւ նա չէր ասում դա ավելի վաղ: Վերջին խաղերում Արասն այնքան էլ տպավորիչ չէր, սակայն լավագույններից էր ”Սպարտակի” կազմում, եթե ոչ լավագույնը։ Միջին կարգի ֆուտբոլիստին ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները չեն հետեւում: Գտնում եմ, որ վաստակավոր վետերանին հարիր չէ այս դժվարին պահել փնտրել մեղավորներ հազարատ թիմին աջակցելու փոխարեն”,-ասել է Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ