17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Ըմբշամարտիկ Գրիգոր Գրիգորյանը պարտվեց եզրափակչում եւ նվաճեց արծաթե մեդալ

Ֆինլանդիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվեց Ադրբջանը ներկայացնող Ռուսլան Դիբիրգաջիեւին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը պարտության էր մատնել ռումինացի Ադրիան Մոյզեին։

Յուրա Մովսիսյանը ի՞նչու է լավ խաղում. Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանեց/վիդեո/

Այսօր ֆուտբոլասերների և մարզական լրագրողների հետ հանդիպում քննարկման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին: Նա նկատեց, որ ինքը շարունակ աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ, սակայն մեծագույն խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ մենք միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզիչներ չունենք: Նա նկատեց, որ 15-16 տարեկան ֆուտբոլիստը չպետք է ֆիզիկական […]

Միխայել Շումախերն աստիճանաբար ուշքի է գալիս

Կոմայի մեջ գտնվող գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել։ Նա սկսել է գիտակցության ազդնշաններ տալ: Մասնագետները հայտնում են, որ դա չի կարող միանշանակ խոսել առողջացման մասին, սակայն կարող է պատճառ դառնալ կոմատոզ վիճակից դուրս գալու վերաբերյալ: Նրա մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է.”Միխայելի վիճակը լավանում է… նա գիտակցության ազդանշաններ է տալիս”: Ավտոարշավորդը […]

Հանդբոլի առաջնությունում լավագույնը ՀՊՃՀ-ն է

 Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերում ապրիլի 3-ին ավարտվեց հանդբոլի առաջնությունը։ Հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի թիմը, երկրորդ տեղն են գրավել Երևանի պետական համալսարանի հանդբոլիստները, երրորդ հորիզոնականում են Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող-մարզիկները։ Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։ Ապրիլի 8-9-ին կանցկացվեն սեղանի թենիսի մրցումները։ Տարբեր մարզաձևերից […]

”Նման խոսքերից հետո ո՞ր ծնողը իր երեխային կտանի ֆուտբոլի”.Ռուբեն Հայրապետյան

Այսօր ՀՖՖ նախագահ Ռոբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի շահագրգիռ կողմերի հետ քննարկում է ոլորտի խնդիրները: Նա խոսել է երեկ ”Արմենիա” հեռուստաընկերության ”Ֆուտբոլի ժամը” հաղորդաշարի թողարկման ժամանակ մեկնաբան Արմեն Մելիքբեկյանի խոսքերի մասին, ով հայտարարել էր, թե հայկական ակումբները չունեն ավանդույթներ եւ նպատակներ: ”Ի՞նչ սրտով նման հայտարարություններից հետո ակումբների սեփականատերերը` ես, Օլեգ Մկրտչյանը, Շիրակի նախագահը, գումարներ ներդնենք: Նման […]

“Հայրապետյանը հայհոյեց, բայց մտքի մեջ…ասա այ քաղաքապետ…”

Այսօր ֆուտբոլասերների և մարզական լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հենց սկզբից տեղեկացրեց, որ հանդիպումը չվերածվի ասուլիսի: Նա նշեց, որ պատրաստ է սիրով խոսել ֆուտբոլի բոլոր խնդիրների մասին, լուծումներ ու առաջարկներ քննարկել: Հայրապետյանը նշեց նաև, որ ֆուտբոլին վերաբերող հարցերի շուրջ ինքը պատրաստ է երկար խոսել: Պատասխանելով հարցին, որը վերաբերվում էր  Վանաձորի […]

”Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի հետ”.Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր ֆուտբոլասերների, ՖԱՆ-ակումբների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Երեւանում նախատեսվում է անցկացնել ընկերական հանդիպում: Խաղը տեղի է ունենալու մայիսի 25-ին: Մրցակիցը կլինի Իրաքի հավաքականը: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը Շվեյցարիայում կխաղա Ալժիրի, իսկ հունիսի 6-ին` Գերմանիայում տեղի հավաքականի հետ:

Ըմբշամարտիկներ Գրիգոր Գրիգորյանը եւ Մուսա Մութազալիեւը հաղթանակներ են տոնում

Ֆինլադիայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի են դուրս եկել 70 եւ 86 կգ քաշային մարզիկները: 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 1/8 եզրափակչում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող մարզիկին և դուրս եկավ ¼ եզրափակիչ: 86 կգ քաշային կարգում Մուսա Մուրթազալիեւը 1/8 եզրափակչում 7-1 հաշվով հաղթանակ տոնեց Սլովակիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում` հույն մրցակցի նկատմամբ, […]

Ըմբշամարտիկ Անդրանիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Ֆինլանդիայում շարունակվում է ընթանալ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0։4 հաշվով պարտվեց ուկրաինացի Ալեքսանդր Խոցիանիվսկուն: Հիշեցնենք, որ Գալստյանը առաջին մենամարտում պարտվել էր թուրք ըմբիշին: Վերջինս հասել էր եզրափակիչ, իսկ Գալաստյանը իրավունք էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Բելառուսցի ըմբիշին հաղթելուց հետո Գալստյանը չկարողացավ զարգացնել հաջողությունը:

Մխիթարյանը` հայկական խորովածի, շախմատի նկատմամբ սիրո եւ իր վոկալային տվյալների մասին

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը տիրապետում է 6 լեզուների, սիրում է խաղալ շախմատ եւ դեմ չէ փայլել իր վոկալով ”Բորուսիայի” երկրպագուների առջեւ: Այսպես է սկսում Российская газета-ն Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույցը: Ներկայացնում ենք կրճատումներով: – Հենրիխ, ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջեւ առաջին մրցաշրջանում: – Ղեկավարությունը նախապես խնդիր է դրել զբաղեցնել երկրորդ տեղը Գերմանիայի առաջնությունում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի