”Նման խոսքերից հետո ո՞ր ծնողը իր երեխային կտանի ֆուտբոլի”.Ռուբեն Հայրապետյան
Այսօր ՀՖՖ նախագահ Ռոբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի շահագրգիռ կողմերի հետ քննարկում է ոլորտի խնդիրները:
Նա խոսել է երեկ ”Արմենիա” հեռուստաընկերության ”Ֆուտբոլի ժամը” հաղորդաշարի թողարկման ժամանակ մեկնաբան Արմեն Մելիքբեկյանի խոսքերի մասին, ով հայտարարել էր, թե հայկական ակումբները չունեն ավանդույթներ եւ նպատակներ:
”Ի՞նչ սրտով նման հայտարարություններից հետո ակումբների սեփականատերերը` ես, Օլեգ Մկրտչյանը, Շիրակի նախագահը, գումարներ ներդնենք: Նման հաղորդումներից հետո ո՞ր ծնողը կցանկանա իր երեխային տանել ֆուտբոլ: 22 տարի գոյություն ունեցող Փյունիկը ավանդույթ չունի, թե Գյումրիի Շիրակը չունի ավանդույթ եւ նպատակ”,-պատասխանել է Ռուբեն Հայրապետյանը: