16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՍՊՈՐՏ

”Մխիթարյանի առաջին մրցաշրջանը կարելի է հաջողված համարել”. Deportes Terra

Իսպանական Deportes Terra-ն հոդված է հրապարակել Չեմպիոնների լիգայում ”Ռեալի” եւ ”Բորուսիայի” միեւ հանդիպումից առաջ, որում խոսվում է դորտմունդցիների ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի եւ Պյեր Էմերիկ Օբամեյանգի մասին: ”Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 27 միլիոն եվրո, ինչը ”Բորուսիայի” պատմության ամենաթանկ տրանսֆերն է։ Հայ կիսապաշտպանը հանդես է եկել հայկական ”Փյունիկում”, այնուհետեւ տեղափոխվել ուկրաինական ”Մետալուրգ” եւ ”Շախտյոր”: Մինչեւ Բունդեսլիգա տեղափոխվելը […]

Մոդրիչ.”Մխիթարյանը, Օբամեյանգը եւ Ռոյսը բարձրակարգ ֆուտբոլիստներ են”

Մադրիդի ”Ռեալի” կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր թիմի առաջիկա մրցակցի` ”Բորուսիայի” մասին: Գերմանական ակումբի առաջատարների վերաբերյալ Մոդրիչի խոսքերը մեջբերում է իսպանական Marca-ն. ”Մրցակիցը շատ ուժեղ է հակագրոհների ժամանակ: Պետք է վերահսկել գնդակը, իսկ կորցնելու դեպքում անհրաժեշտ է լինելու արագորեն վերադառնալ մեր դիրքեր: Պետք է շատ ուշադիր լինենք Ռոյսի, Մխիթարյանի եւ Օբամեյանգի նկատմամբ: Նրանք մեծ […]

Լուի վան Գալը կարող է գլխավորել Մովսիսյանի եւ Օզբիլիսի ակումբը

Մոսկվայի ”Սպարտակը” ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին: 2014թ. աշխարհի առաջնությունից հետո 62-ամյա մասնագետը կհեռանա Հոլանդիայի հավաքականից: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նրան կփոխարինի Գուս Հիդինկը: ”Սպարտակի” սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ մինչ մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի Դմիտրի Գունկոն: 

”Մխիթարյանը կարդում է խաղը եւ ունի փլեյմեյքերի որակներ”.Դոմինգես

Մյունխենգլադբախի ”Բորուսիայի” պաշտպան Ալվարո Դոմինգեսը գովեստի խոսքեր է հնչեցրել ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: ”Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է: Նա հիանալի վարպետություն եւ շարժունակություն ունի: Իհարկե, նա նախընտրում է գնդակ ստանալ հենց ոտքին` ի տարբերություն իր խաղընկերների: Հենրիխը արագությամբ զիջում է Մարկո Ռոյսին, սակայն կարդում է խաղը եւ ունի փլեյմեյքերի որակներ”,-այսպիսի կարծիք է հայտնել Դոմինգեսը:

Kicker-ը եւ Bild-ը գնահատել են Մխիթարյանի խաղը

Գերմանական Bild.de եւ Kicker.de լրատվականները գնահատել են ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում ”Շտուտգարտի” դեմ խաղում: Kicker.de-ն Մխիթարյանի խաղը գնահատել է 3.5, իսկ Bild.de-ն՝ 4: Նշենք, որ առավելագույն գնահատականը 1-ն է:

Արթուր Աբրահամը կհովանավորի պարսկական ընձառյուծի խնամքը/ֆոտո/

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր վրա է վերցեր պարսկական Լեդի Շիվա ընձառյուծին: Բնության մեջ այդ կենդանիները գտնվում են վտանգի մեջ: Բեռլինյան կենդանաբանական այգին բազմացնում է այդ կենդանատեսակը: ”Ես ցանկանում էի աջակցել Բեռլինի կենդանաբանական այգուն` փրկելով ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիներին”,-գրել է Աբրահամը Facebook-ի իր էջում:

Սարկիսովը եւ Մինոսյանը մասնակցեցին ԲԿՄԱ-ի դեմ խաղին/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունեց ”Վոլգային” հաղթեց 3:0 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը ”Վոլգայի” կազմում խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 71-րդ րոպեին՝ փոխարինելով հայազգի կիսապաշտպան Արթուր Մինոսյանին: Այս պարտությունից հետո ”Վոլգան” 18 միավորով գտնվում է նախավերջին տեղում:

Playboy-ի մոդելը պատմել է Բալոտելիի եւ նրա եղբայրների հետ խմբակային սեքսի մասին

Playboy-ի մոդել Վերոնիկա Գրիֆը սենսացիոն հայտարարություն է արել իտալական մամուլին: Նա պատմել է, որ խմբակային սեքսի է մասնակցել ”Միլան” ֆուտբոլային ակումբի հարձակվող Մարիո Բալոտելիի եւ նրա եղբայրների հետ: Գրիֆը հայտնել է, որ այդ ժամանակ ունեցել է ընկեր: Բացի այդ, սեքսուալ շիկահերին են վերագրում բուռն հարաբերություններ ”Նապոլիի” ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինի հետ:

Լեւոն Արոնյանը աշխարհում երկրորդն է

Այսօր FIDE-ն հրապարակվել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը։ Հավակնորդների մրցաշարում անհաջող ելույթներից հետո հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 18 վարկանիշային միավոր է կորցրել (2812): Նա ամեն դեպքում պահպանել է աշխարհի երկրորդ շախմատիստի դիրքը: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ում էլոն հավասար է 2881-ի, երրորդ տեղում է Անանդը (2785): Լավագույն 100 […]

Հայազգի ֆուտբոլիստները կոչ են անում փրկել Քեսաբը

Այս օրերին Լաթաքիա են տեղափոխվել բազմաթիվ հայեր, որոնք բնակվում էին Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քեսաբ քաղաքում: Քեսաբահայության համար այս դժվարին ժամանակահատվածին անտարբեր չեն նաեւ ֆուտբոլիստները: Քեսաբը փրկելու կոչով տարբեր սոցցանցերի միջոցով հանդես եկ եկել հայազգի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վալերի Ալեքսանյանը, Լեւոն Պաչաջյանը, Արսեն Բեգլարյանը , Դավիթ Մանոյանը, Արտյոմ Սիմոնյանը, ինչպես նաեւ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի