17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

”Մխիթարյանն իր ներդրումն ունեցավ ”Ռեալի” դեմ հաղթանակում”.Օլիվեր Կիրխ

”Բորուսիայի” պաշտպան Օլիվեր Կիրխը ”Ռեալի” դեմ խաղից հետո խոսել է հանդիպման եւ Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին: -Որքա՞ն շատ կարելի է մեղքը գցել չօգտագործված հնարավորությունների վրա, հատկապես Մխիթարյանի մոտ: -Իհարկե, խաղից հետո մի քանի պահեր անցնում են յուրաքանչյուրի ուղեղով, բայց վերջնական արդյունքում ամեն ինչ ավարտվել է: Մենք չենք կարող եւ չպետք է ինչ-որ մեկին մեղադրենք, […]

Արման Քարամյանը դուբլի հեղինակ է դարձել ”Կլինչենեի” կազմում

Ռումինիայի երկրորդ դիվիզիոնի 25-րդ տուրում ”Կլինչենին” սեփական հարկի տակ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը ”Գլորիա Բուզեու” թիմի դեմ: ”Կլինեչեի” կազմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Արման Քարամյանը՝ նախ բացելով հանդիպման հաշիվը, ապա 1-1 հաշվի ժամանակ առաջ մղելով թիմին: 

Հայաստանի հավաքականը 8 հորիզոնականով բարձրացել է ՖԻՖԱ-ի դասակարգմամբ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում բարելավել է իր դիրքերն ու այժմ զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը։ Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը բարձրացել է 8 հորիզոնականով: Եվրո-2016-ում Հայաստանի մրցակից Պորտուգալիան զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը, Դանիա՝ 23-րդ, Սերբիա՝ 30-րդ, իսկ Ալբանիա՝ 70-րդ: Թուրքիայի ընտրանին 39-րդն է, Վրաստանը` 103-րդը, Ադրբեջանը` 85-րդը: Ամբողջական ցուցակն այստեղ:

”Դորտմունդում հանդիպել եմ Մխիթարյանին”.Շալանդն անցնում է գործի

ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է հարցազրույց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ: – Պարոն Շալանդ, Երեւանում Ձեր առաջին մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Ձեզ, Դուք անմիջապես մեկնեցիք եւ գրեթե մեկ ամիս Հայաստանում չէիք: Արդեն մի քանի օր է, ինչ կրկին Երեւանում եք: Կպատմե՞ք  այդ ընթացքի մասին: Ո՞ւր էր […]

Հենրիխ Մխիթարյանը` ”Ռեալի” դեմ խաղում/վիդեո/

Ինչպես հայտնել էինք, ”Բորուսիան” սեփական հարկի տակ հաղթեց ”Ռեալին” 2-0 հաշվով, սակայն չկարողացավ անցնել մրցաշարի հաջորդ փուլ: Տեսանյութում ներկայացված է դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղն այդ հանդիպման ժամանակ:

Ֆիզկուլտի աղջիկների հավաքականը կմասնակցի Եվրոպական համալսարանական մարզական խաղերին

Ապրիլի 8-9-ը Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում կայացել է սեղանի թենիսի մրցաշարը, որին մասնակցել են տղաների 12 եւ աղջիկների 8 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, ուժերը չափել է շուրջ 80 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ ոչ պրոֆեսիոնալ։ Տղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն էր, երկրորդ հորիզոնականում՝ Վանաձորի մանկավարժականը, երրորդում՝ Հայաստանի […]

Ծանրամարտիկ Աղասի Աղասյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնությունում

Իսրայելում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 85 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը պոկում վարժությունում միայն մեկ փորձ հաջող կատարեց եւ 140 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը: Հրում վարժությունում Աղասյանի ելույթը անհամեմատ ավելի հաջող էր: Նա բարձրացրեց 195 կգ կշռող ծանրաձողը եւ պոկում վարժությունում գրավեց 4-րդ տեղը: Երկամարտի 335 կգ արդյունքով նա 4-րդն էր: Չեմպիոն ճանաչվեց […]

Սեքսուալ թենիսիտուհին կնկարահանվի ֆիլմերում/ֆոտո18+/

Սերբ թենիսիստուհի Վոիսլավ Լուկիչը, ով ժամանակին աշխարհի առաջին ռակետն էր մինչեւ 14 տարեկան թենսիստուհիների մեջ, հայտարարել է, որ ցանկանում է դառնալ հոլիվուդյան դերասանուհի: Թենիսիստուհին հայտնի է իր գեղեցիկ կազմվածքով եւ արդեն իսկ լուսանկարվել է FHM ամսագրի համար, ինչպես նաեւ վարել է Total Tennis հաղորդումը:

Վիկ Դարչինյանը կմենամարտի մայիսի 31-ին

Հայազգի բռնցքամարչտիկ Վիկ Դարչինյանը (39-1-6, 28 նոկաուտ) ռինգ կվերադառնա մայիսի 31-ին: Կիսաթեթև քաշային կարգում նրա մրցակիցը կլինի WBA վարկածով աշխարհի չեմպիոն ճամայկացի Նիկոլաս Ուոլթերսը (23-0, 19 նոկաուտ): Մենամարտը կկայանա Չինաստանում` Մակաոյում:  

Պիզելիի գոլը հաղթանակ պարգեւեց ”Ակտոբեին”/վիդեո/

Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում ”Ակտոբեն” սեփական հարկի տակ ընդունեց ”Ժետիսուին” եւ հաղթեց 1-0 հաշվով: Հաղթական գոլի հեղինակը 73-րդ րոպեին փոխարինման մտած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին է: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի