20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կհանդիպեն…

Կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: Հիշեցնենք, որ մրցաշարի նախավերջին փուլ էին անցել իսպանական ”Ռեալ Մադրիդը” եւ ”Ատլետիկոն”, գերմանական ”Բավարիան” եւ անգլիական ”Չելսին”: Կիսաեզրափակչում կհանդիպեն ”Ռեալ”-”Բավարիա” եւ ”Չելսի”-”Ատլետիկո” զույգերը: Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 22-23-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 29-30-ին: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում կհանդիպեն ”Յուվենտուս”-”Բենֆիկա” եւ ”Սեւիլիա”-”Վալենսիա” զույգերը:

Արթուր Եդիգարյանը գլխավորել է ամենակոպիտ ֆուտբոլիստների աղյուսակը

Ղազախական ”Կայրաթի” հայազգի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը գլխավորել է Ղազախստանի առաջնության ամենակոպիտ ֆուտբոլիստների վարկանիշը: Ղազախստանի առաջնությունում կայացել է ընդամենը 5 տուր: Vesti.kz-ն հայտնում է, որ Եդիգարյանը հասցրել է ստանալ 1 կարմիր եւ 3 դեղին քարտ:  

”Մանուչարյանի ծառայություններով հետաքրքրվում են Ռուսաստանի լավագույն 6 ակումբները”.գործակալ

”Ուրալի” հարձակվող Էդգար Մանուչարյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը Итар-Тасс-ի հետ զրույցում խոսել է Մանուչարյանի ապագայի մասին: ”Մանուչարյանի ապագան կորոշվի մրցաշրջանի վերջում: Նա տարբեր թիմերից առաջարկներ ունի, այդ թվում Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող լավագույն վեցնյակի մեջ մտնող և եվրոպական 2 ակումբներից”,-ասել է նա: ”Ուրալի” կազմում Մանուչարյանը 40 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ:

Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել առողջական խնդիրներ ունեցող երեխային/վիդեո/

Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել լսողական, տեսողական եւ լեզվի խնդիրներ ունեցող 11-ամյա Կառլենին։ Կիսապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տղայի լուսանկարը ”Հատուկ նվեր՝ հատուկ ընկերոջ համար” մակագրությամբ։

”Հնարավոր է`”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտներին Մովսիսյանի խաղը դուր գա”.գործակալ

Ինչպես հայտնել էինք, Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի ”Սպարտակ”-”Կռիլյա Սովետով” խաղին կհետեւեն ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները: Հաղորդվում էր, որ անգլիական ակումբի ներկայացուցիչները կհետեւեն Հայաստանի հավաքականի եւ ”Սպարտակի” կիսապաշտպան Արազ Օզբիլիսի խաղին: Օզբիլիսի եւ Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը Итар-Тасс-ին հայտարարել է, որ ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները կհետեւեն նաեւ ”Սպարտակի” այլ ֆուտբոլիստների խաղին: ”Մանչեսթեր Յունայթեդի” ներկայացուցիչները հետեւելու են ”Սպարտակի” ֆուտբոլիստներից մեկի խաղին, թե կոնկրետ ում, […]

”Հենրիխը տխուր էր, բայց ինձ հետ զրուցելուց հետո ժպտալով հեռացավ”.Կլոպ

”Բորուսիա”-”Ռեալ” հանդիպումից հետո դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զրուցել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ով խաղի ընթացքում կորցրել էր դարպասը գրացելու մի քանի հնարավորություն: ”Երկար ժամանակ զրուցել եմ Մխիթարյանի հետ: Սակայն ինձ հետ զրուցելուց հետո նա ժպտալով  հեռացավ”,-նշել է Կլոպը Goal.com-ին։

Իսպանական լրատվամիջոցները` Մխիթարյանից

”Բորուսիա”-”Ռեալ” հանդիպումից հետո եվրոպական հայտնի մարզական լրատվամիջոցները գովել են Դորտմունդի թիմին ցուցադրած խաղի համար: El Pais.”Բորուսիան” դաս տվեց ”Ռեալին”: Անփորձ ֆուտբոլիստները, ինչպիսիք Գրոսկրոյցն են եւ Մխիթարյանը, հասցրեցին մադրիդցիներին աղետի եզրին: ”Ռեալը” պետք է շատ հետեւություններ անի: Դորտմունդը ”Ռեալի” համար դարձավ Վիետնամ: ABC. ”Կասիլիասը փրկում է ”Ռեալին”. Մխիթարյանը, Ռոյսը եւ Լեւանդովսկին որոշիչ պահերին անհաջողություն են կրում […]

Լեւոն Արոնյանը կհանդիպի Գլենդելի հայ համայնքին

Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել Metropolitan Chess 2014 & American Chess Academy-ի ամառային ճամբարին: Այն կանցկացվի այս տարվա հուլիսին Լոս-Անջելեսում`հայերով բնակեցված Գլենդելում: Արոնյանը կատակում է, որ բազմաթիվ մարդկանց հետ հանդիպելու համար պետք է թարմացնի իր հայկական անգլերենը` Armglish-ը:

Ռոման Բերեզովսկու ”Դինամոն” գլխավորեց Չերչեսովը

Ռուս մասնագետ Ստանիսլավ Չեչեսովը իր առաջին մարզւոմն է անցկացրել որպես Մոսկվայի ”Դինամոյի” գլխավոր մարզիչ: Մոսկովյան թիմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Չերչեսովը ներկայացվել է թիմին մարզումից առաջ: Նա 2 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Չերչեսովը պետք է գլխավորի Մոսկվայի ”Սպարտակը”:

”Մխիթարյանն իր ներդրումն ունեցավ ”Ռեալի” դեմ հաղթանակում”.Օլիվեր Կիրխ

”Բորուսիայի” պաշտպան Օլիվեր Կիրխը ”Ռեալի” դեմ խաղից հետո խոսել է հանդիպման եւ Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին: -Որքա՞ն շատ կարելի է մեղքը գցել չօգտագործված հնարավորությունների վրա, հատկապես Մխիթարյանի մոտ: -Իհարկե, խաղից հետո մի քանի պահեր անցնում են յուրաքանչյուրի ուղեղով, բայց վերջնական արդյունքում ամեն ինչ ավարտվել է: Մենք չենք կարող եւ չպետք է ինչ-որ մեկին մեղադրենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի