17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Հաղթանակ հայ բռնցքամարտիկների համար

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար: Ռինգ դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկները՝     46-49  կգ քաշային կարգում հանդես եկողԱրթուր Հովհաննիսյանը, և 52 կգ քաշային Արսեն Պողոսյանը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով:  Արթուր Հովհաննիսյանը առավելության հասավ կորեացի Կիմ ՈՒոնհոյի նկատմամբ, իսկ Արսեն Պողոսյանը պարտության մատնեց նիգերիացի Այանկոլ  Օկեյջեմիին : […]

”Օզբիլիսն ի վիճակի է լավ ելույթ ունենալ ”Մանչեսթեր Յունայթեդում”.Կանչելսկիս

Ռուսաստանի առաջնությունում ”Կռիլյա Սովետովի” դեմ խաղին ներկա էին անգլիական ”Մանչեսթեր Յունայթեդ” ֆուտբոլային ակումբի սկաուտները: Ինչպես հայտնել էինք, նրանք ժամանել էին` հետեւելու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի խաղին, ով հանդիպումից հետո նշել էր, որ դժվար թե այդ օրվա խաղը դուր գար սկաուտներին: Ռուսաստանի հավաքականի եւ ”Մանչեսթեր Յունայթեդի” նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը Итар-Тасс-ի խոսել է Օզբիլիսի խաղի […]

Հենրիխ Մխիթարյանը` Kicker-ի եւ Bild-ի խորհրդանշական հավաքականներում

Ինչպես հայտնել էինք, Գերմանիայի առաջնությունում ”Բորուսիան” հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էր երկրի չեմպիոն ”Բավարիային”: Խաղի հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայազգի ֆուտբոլիստի հիանալի խաղը նկատել են գերմանական առաջատար պարբերականները: Kicker.de-ն եւ Bild.de-ն Մխիթարյանին ընդգրկել են տուրի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանին տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել էր նաեւ Goal.com-ը:

Շումախերը երբեմն գտնվում է գիտակցության մեջ

”Formula-1” դասի ավտոարշավորդ Միխայել Շումախերը առաջընթաց է գրանցում առողջության վերականգնման գործընթացքում: Շումախերը գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել նախորդ տարվա վերջին եւ մինչ այժմ գտնվում է կոմայի մեջ: Ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել էր, որ Շումախերը արձագանքում է ձայներին և լույսին: ”Կան պահեր, երբ նա արթնանում է, եւ պահեր, երբ նա գտնվում է գիտակցության մեջ”,-հայտնել է […]

Goal.com-ը Մխիթարյանին ընդգրկել է տուրի խորհրդանշական հավաքականում

Goal.com կայքը կազմել է Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է Դորտմունդի Բորուսսիայի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Բավարիայի դեմ խաղում բացեց հանդիպման հաշիվը եւ մասնակցեց իր թիմի երկրորդ գոլին:

”Գանձասարը” պաշտոնանկ է արել Սեւադա Արզումանյանին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող Կապանի ”Գանձասարի” գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Նշենք, որ պաշտոնանկության համար պատճառ է հանդիսացել թիմի վատ արդյունքները: ”Գանձասարը” վերջին 7 խաղերում չի կարողացել հաղթանակ տոնել: Ակումբը առաջնության 21 խաղում հավաքել է 14 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Դենիս Թումասյանը հերքում է

Чемпионат.com-ը հաղորդում է, որ Եկատերինբուրգի ”Ուրալ” ֆուտբոլային ակումբի պաշտպան Դենիս Թումասյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում: Այդ ֆուտբոլիստը հայտնել էր ֆեյսբուքյան իր էջի միջոցով: ”Շնորհակալություն, Բեռնար Շալանդ։ Կփորձեմ արդարացնել վստահությունը”,-գրել էր 28-ամյա ֆուտբոլիստը: Այս կապակցությամբ Armsport.am-ը հարցում կատարեց Եկատերինբուրգի ”Ուրալի” մամուլի քարտուղարություն: Ռուսական ակումբից հայտնեցին, որ Դենիս Թումասյանն արդեն հեռացրել է գրառումը Facebook-ից եւ չի ցանկանում […]

Մխիթարյանի գոլն ընդգրկվել է Գերմանիայի առաջնության լավագույն գոլերի հնգյակում/վիդեո/

Bundesliga.de-ն կազմել է Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը, որտեղ ընդգրկվել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ”Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը ”Բավարիայի” դարպասը: Հիշեցնենք, որ ”Բորուսիան” հաղթել էր ”Բավարիային” 3-0 հաշվով:

”Մխիթարյանի պես աշխարհում քիչ թվով ֆուտբոլիստներ կան”.Շահին

Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան ազգությամբ թուրք Նուրի Շահինը Bundesliga.com-ի հետ խոսել է դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ ”Աշխարհում քիչ թվով ֆուտբոլիստներ կան նրա որակներով: Նա գնդակով հիանալի արագություն է զարգացնում: Երբ նա ստանում է հնարավորություն, ոչ ոք չի կարող կանգնեցնել իրեն, եւ նա դա ապացուցեց Բավարիայի դեմ խաղում: Նա շատ լավ մրցաշրջան է […]

Գեւգեւոզյանը դարձել է դուբլի հեղինակ/վիդեո/

”COPA INCA” մրցաշարի 9-րդ տուրում ”Ալյանսա Լիման” մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնեց ”Խուան Աուրիչին”: ”Ալյանսա Լիմայի” կազմում դուբլի հեղինակ դարձավ Մաուրո Գեւգեւոզյանը: Նա գրավեց մրցակցի դարպասը 28-րդ եւ 66-րդ րոպեներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի