17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Օլիմպիական 6-ակի չեմպիոնը ստացել է երկհարկանի տուն

Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոն կորեացի Վիկտոր Անն արդեն սեփական տուն ունի: Շորթ-տրեկի օլիմպիական չեմպիոնը երկհարկանի տուն է ստացել Նովոգորսկում, որտեղ ապրում է կնոջ` Նարիի հետ: Անը մինչ Ռուսաստանի հավաքականում հանդես գալը եղել է Հարավային Կորեայի հավաքականից, սակայն վնասվածք ստանալուց հետո նրան դուրս են թողել հավաքականից: Այդ պատճառով էլ նա ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն եւ հանդես […]

Ղազարյանը մի քանի րոպե անցկացրեց ”Մետալուրգի” կազմում/վիդեո/

Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում Դոնեցկի ”Մետալուրգը” սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց ”Չեռնոմորեցին”։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ”Մետալուրգի” պահեստայինների թվում էր եւ փոխարինման է մտել հանդիպման 89-րդ րոպեին։ ”Մետալուրգը” 34 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։

”Ռեալը” հաղթեց ”Բարսելոնային” եւ նվաճեց երկրի գավաթը/վիդեո/

Մեստալյա մարզադաշտում տեղի ունեցավ Իսպանիայի գավաթի եզրափակիչը ”Ռեալի” եւ ”Բարսելոնայի” միջեւ: Մադրիդյան ակումբը հաղթեց ”Բարսելոնային” 2-1 hաշվով եւ նվաճեց երկրի հավաթը: Գոլերին իրենց հաշվին գրանցեցին Դե Մարիան, Բարտրան եւ Բեյլը:

”Մխիթարյանի խաղը չգնահատողները ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում”.Հյումելս

”Բորուսիայի” պաշտպան Մատս Հյումելսը RuhrNachrichten-ի հետ զրույցում խոսել է իր թիմի ցուցադրած վերջին արդյունքների մասին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ ֆուտբոլիստը նշել է. ”Միկին (Մխիթարյան) իր առջեւ մեծ խնդիրներ է դնում: Այդ հատկանիշը երաշխավորում է, որ նա երբեք չի լինի ալարկոտ: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, մենք բոլորս գիտենք այդ մասին։ Նա, ով չի տեսնում […]

Ռոյսի եւ Վայդենֆելլերի վեճը խաղի ընթացքում/վիդեո/

Գերմանիայի գավաթի խաղարկության ½ եզրափակչում ”Բորուսիան” հաղթեց ”Վոլֆսբուրգին”: Հանդիպման վերջնամասում դորտմուդցիների կիսապաշտպան Մարկո Ռոյսը վիճեց իր թիմակից Ռոման Վայդենֆելլերի հետ: Ենթադրվում է, որ դարպասապահի զայրույթն էր առաջացրել այն, որ Ռոյսը խուսափել էր պայքարից մրցակցի ֆուտբոլիստի հարվածից հետո: Մարզիչ Յուրգեն Կլոպը խաղից հետո հայտնել է, որ ֆուտբոլիստների միջեւ ոչ մի խնդիր չկա: Հիշեցնենք, որ այդ խաղում […]

”Գանձասարն” առաջին անգամ դուրս եկավ գավաթի եզրափակիչ

Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում ”Բանանցը” ընդունել էր ”Գանձասարին”: Առաջին խաղում կապանյան թիմը հաղթել է 2-1 հաշվով: Պատասխան խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Տատինցյանը (ինքնագոլ) եւ Համբարձումյանը: Հիշեցնենք, որ եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի էր դարձել երեկ. ”Փյունիկը” ընդհանուր 3-0 հաշվով հաղթել էր ”Միկային”:

”Ավելի լավ պատկերացում կազմեցի հավաքականի թեկնածուների մասին”.Շալլանդ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը օրերս մեկնել էր Ռուսաստան՝ տեղում հետեւելու Ռուսաստանի տարբեր թիմերում հանդես եկող Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների թեկնածու ֆուտբոլիստների խաղին: Բեռնար Շալանդը, ով արդեն վերադարձել է Հայաստան, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսեց իր տպավորությունների մասին. ”Ռուսաստան մեկնելու նպատակը բոլոր հնարավոր թեկնածուների խաղին տեղում հետևելն էր, որովհետեւ մի […]

”Մխիթարյանի քննադատությունը կասկածելի է”. Eurosport

Eurosport-ն անդրադարձել է Դորտմունդի ”Բորուսիայի” և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներին: Կայքը հիշեցրնում է, որ մարտի վերջին Bleacher Report-ը Մխիթարյանի տեղափոխությունը համարել էր ակումբի ամառային ամենավատ տրանսֆեր: Bleacher Report-ի հոդվածում նշվում էր, որ կարեւոր խաղերում հայ կիսապաշտպանն աչքի չի ընկնում ինչպես հարկն է, մինչդեռ նա կոչված էր փոխարինել Մարիո Գյոտցեին: Eurosport-ը հակադարձում է՝ օրինակ […]

Հենրիխ Մխիթարյանը լավագույնն էր ”Վոլֆսբուրգի” դեմ խաղում

Գերմանական Der Westen կայքը Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է Գերմանիայի գավաթի խաղարկության ½ եզրափակչի ”Վոլֆսբուրգի” դեմ խաղի (2-0) լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը բացել էր հանդիպման հաշիվը: Նա ստացել է լավագույն գնահատականը` 1 միավոր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի