Կառլեն Մկրտչյանը վնասվածք է ստացել
Մախաչկալայի ”Անժիի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մկանային վնասվածք է ստացել: Ռուսական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ նրա վերականգնման ժամկետները հայտնի կդառնան առաջիկայում: Մկրտչյանը չմասնակցեց Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի ”Լոկոմոտիվի” դեմ հանդիպմանը(0-0):





































