20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՍՊՈՐՏ

”Մխիթարյանը մի շարք հիանալի հանդիպումներ անցկացրեց վերջին շրջանում”.Ցորկ

Դորտմունդի ”Բորուսիայի” սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով վերջին հանդիպումներում աչքի է ընկնում ինչպես գոլերով, այնպես էլ գոլային փոխանցումներով: ”Միկիի (Մխիթարյան) մոտ վերջապես ստացվում է: Վերջին շրջանում նա անցկացրեց մի շարք հիանալի հանդիպումներ: Խաղալով ներկա դիրքում` նա հաճախ գնդակն ընդունում է ոչ թե մեջքով դեպի դարպասը, այլ հակառակը, ինչն […]

”Սպարտակի” խաղը կախված է մեկ բանից՝ Մովսիսյանը կխփի, թե ոչ”.Լովչեւ

Ֆուտբոլային մասնագետ Եվգենի Լովչեւը գնահատել է ”Սպարտակի” խաղը հերթական պարտությունից հետո: ”Սպարտակը” ոչ մի նորություն ցույց չտվեց: Այժմ թիմը արդյունքից տեսանկյունից կախված է մեկ բանից՝ արդյոք Մովսիսյանը գոլ կխփի, թե ոչ: Իսկ դա շատ վատ է, քանի որ մյուսները փորձում են միայն գնդակ պահել: Իսկ արդյունքը ստեղծվում է մրցակցի տուգանային հրապարակում: Իհարկե, սարսափելի են նման սխալները […]

”Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ կվերադառնա մայիսին”.Գաջիեւ

Մախաչկալայի ”Անժիի” գլխավոր մարզիչ Գաջի Գաջիեւը Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում ”Զենիթի” (1-2) դեմ խաղից հետո, խոսել է թիմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին: ”Անժիում” է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկտչյանը: ”Ալիեւը եւ Մկրտչյանը շարք կվերադառնան մայիսին: ”Ռոստովի” դեմ խաղին նրանք չեն մասնակցի”,-մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: ”Անժին” 16 միավորով եզրափակում է մրցաշարային […]

Վարդան Մինասյանը նշանակվեց ”Տոբոլի” գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել  է Ղազախստանի ”Տոբոլ” ակումբի գլխավոր մարզիչ: Sports.kz-ն հայտնում է, որ 40-ամյա մասնագետը ներկա է եղել ”Տոբոլ”-”Կայրաթ” հանդիպմանը, որից հետո հանդիպել է ակումբի ղեկավարների հետ: Վարդան Մինասյանը վերադարձել է Հայաստան, իսկ նոր պաշտոնում աշխատանքը կսկսի մեկ շաբաթից: Սա կլինի Մինասյանի առաջին փորձը արտասահմանյան թիմում:

Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ.”Սպարտակը” պարտվեց/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի ”Սպարտակը” հյուրընկալվեց ”Ռուբինին” եւ պարտվեց 1-2 հաշվով: Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքական հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով փոխարինվեց 87-րդ րոպեին,իսկ նրա խաղընկեր Արաս Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին: Հանդիպման 55-րդ րոպեին հիանալի հարվածով մոսկվացիներին առաջ մղեց Մովսիսյանը: Դա նրա 14-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Հետագայում ”Սպարտակը” բաց թողեց […]

Յուրա Մովսիսյանը հիանալի հարվածով առաջ է մղում ”Սպարտակին”/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի ”Սպարտակը” հյուրընկալվել է ”Ռուբինին”: Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքական հարձակվող Յուրա Մովսիսյանը,իսկ Արաս Օզբիլիսը պահեստայինների թվում է: Հանդիպման 56-րդ րոպեին հիանալի հարվածով մոսկվացիներին առաջ մղեց հենց Մովսիսյանը:

Արթուր Աբրահամը եւ նրա մարզիչը ձուկ են վաճառել/ֆոտո/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր մարզիչ Ուլի Վեգների հետ մասնակցել է բարեգործական ակցիա: Bild.de-ն հայտնում է, որ նրանք ձուկ են վաճառել: ”Այդ գործի համար ես հաճույքով անցա 200 կմ: Մարզիչս եւս չէր դժգոհում, քանի որ ես շատ ձուկ վաճառեցի”,- ասել է Աբրահամը: Ստացված հասույթը փոխանցվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող կենտրոնին:

”Բորուսիան” հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ/վիդեո/

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց ”Մայնցին”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 81-րդ րոպեին: Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո Ռոբերտ Լեւանդովսկին հաշիվը դարձրեց 2-1: Այս հաղթանակից հետո ”Բորուսիան” վաստակեց 64 միավոր եւ կշարունակի ընթանալ 2-րդ հորիզոնականում:

Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց Լեւանդովսկուն /վիդեո/

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” հյուրընկալել է ”Մայնցին”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդյան թիմի մեկնարկային կազմում է: ”Բորուսիան” այս պահին հաղթում է ”Մայնցին” 2-1 հաշվով: ”Բորուսիայից” գոլերի հեղինակ են դարձել Յոյիչը եւ Լեւանդովսկին, ում գոլային փոխանցում է կատարել Մխիթարյանը:

Աշխարհի առաջնության տոմսի առաջին սեփականատերը հայտնի է/ֆոտո/

Հայտնի է դարձել այս ամառ Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարի տոմսերի առաջին սեփականատերը: Նա 28-ամյա բրազիլացի Վանդերսոն Բալբինոն է: ”Չգիտեմ` կունենան եւս մեկ հնարավորություն տեսնել աշխարհի առաջնությունը իմ հարազատ երկրում: Այդ պատճառով էլ չէի ցանկանում բաց թողնել այն”,-ասել է նա: Աշխարհի առաջնության առաջին խաղում կհանդիպեն Բրազիլիայի եւ Խորվաթիայաի հավաքականները: Այն տեղի կունենա հունիսի 13-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի