17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամը եւ Լեւոն Արոնյանը հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում իրենց էջերի միջոցով հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ”#99years”,- գրել է Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում: ”Եվս մեկ անգամ հարգենք Ցեղասպանության զոհերի հիշատակը”,-գրել է Արոնյանը:

”Յուրա Մովսիսյանը խելահեղ գոլ հեղինակեց”.Կվերկվելիա /վիդեո/

Ռուսական ”Ռուբին” ֆուտբոլային ակումբի պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով ”Սպարտակի” դեմ խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ խաղում ”Սպարտակի” միակ գոլն իր հաշվին էր գրանցել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: -Մովսիսյանի գոլի ժամանակ կա՞ր թիմի պաշտպանների եւ դարպասապահի սխալը, թե այդ հարվածը դասվում է անհասանելիների թվին: -Դա խաղային պահ […]

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը նվաճեց բրոնզե մեդալ

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ավարտեց իր ելույթները Նարեկ Մանասյանը: Հայաստանի ներկայացուցիչը պարտվեց վերջին մենամարոտւմ եւ նվաճեց Հայաստանի առաջին մեդալն ընթացիկ առաջնությունում: Հիշեցնենք, որ այսօր 51կգ քաշային Անուշ Գրիգորյանը եզրափակչում մրցելու է Իտալիան ներկայացնող Իրնա Տեստոնի հետ:

Ռոբերտ Արզումանյանը վնասել է ծունկը

Ղազախական ”Ակտոբեի” եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կարող է բաց թողնել երկրի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը ”Աստանայի” դեմ: Sports.kz-ն հայտնում է, որ 28-ամյա խաղացողը որոշակի ցավեր ունի ծնկի շրջանում եւ չի կարողանում լիարժեք մարզվել։ Նրա մասնակցությունը ”Աստանայի” հետ կարևոր խաղին հարցականի տակ է։ Այս մրցաշրջանում Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է ”Ակտոբեի” անցկացրած բոլոր 7 հանդիպումներին։

Այսօր Անուշ Գրիգորյանը կմենամարտի բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչում

Բուլղարիայի մայրաքաղաքում այս օրերին ընթանում է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: 51կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովայի նկատմամբ եւ դուրս եկել եզրափակիչ : Եզրափակչում հայուհու մրցակիցը կլինի իտալուհի Իռմա Տեստան, ով հաղթանակ է տոնել թուրք Նարիման Իստիկի նկատմամբ: Եզրափակիչ մենամարտը կկայանա այսօր:

Հայաստանի մ.17 հավաքականը պարտվեց Մակեդոնիայի հասակակիցներին

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը այս օրերին մասնակցում է ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի մինչեւ 17 տարեկանների հավաքականները: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր դաշտի տերերի՝ ՆՀՀ Մակեդոնիայի իրենց հասակակիցների հետ: Հանդիպումն ավարտվել է ՆՀՀ Մակեդոնիայի մինչեւ 17 հավաքականի հաղթանակով 3:0 […]

”Իմ նշանաբանն է ամբողջ ուժով”.Արթուր Սարկիսով

Ռուսական ”Վոլգա” ֆուտբոլային ակումբի հարձակվող Արթուր Սարկիսովն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում լրացրել է այսպես կոչված ”Մարսել Պրուստի հարցաթերթիկը”: -Հատկանիշներ, որոնք ամենից շատ եք գնահատում տղամարդկանց մոտ: -Քաջություն եւ նպատակասլացություն: – Հատկանիշներ, որոնք ամենից շատ եք գնահատում կանանց մոտ: -Կինը պետք է լինի իմաստուն, խելացի եւ հավատարիմ: -Ի՞նչն եք ամենից շատ գնահատում ձեր ընկերների մոտ: […]

”Ռեալը” հաղթեց ”Բավարիային” Բենզեմայի գոլի շնորհիվ/վիդեո/

Չեմպիոնների լիգայի մրցաշարի ½ եզրափակիչ երկրորդ զույգում այսօր հանդիպեցին Մադրիդի ”Ռեալը” եւ Մյունխենի ”Բավարիան”: Նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց ”Ռեալը”: Գոլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին Մյունխենում: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ առաջին զույգում երեկ 0-0 ավարտեցին հանդիպումը ”Ատլետիկոն” եւ ”Չելսին”:

”Լիվերպուլը” նորից կփորձի ձեռք բերել Մխիթարյանին”.Daily Mirror

Բրիտանական Daily Mirror-ը գրում է, որ ”Լիվերպուլը” գալիք ամռան ընթացքում տրանսֆերների վրա ծախսելու է նվազագույնը 60 մլն ֆունտ ստեռլինգ: Դա պայմանավորված է նրանով, որ ընթացիկ առաջնությունում ակումբը չի կարող զբաղեցնել 3-րդ հորիզոնականից ցածր դիրք, ինչը նշանակում է, որ որոշակի ընդմիջումից հետո ”Լիվերպուլը” նորից հանդես կգա Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Հնարավոր նորեկների թվում նշվում է Հայաստանի հավաքականի […]

”Բարսելոնան” հրաժարվել է ակադեմիա հիմնել Ադրբեջանում

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլխան Մամեդովը տեղեկացրել է, որ իսպանական ”Բարսելոնա” ֆուտբոլային ակումբը հրաժարվել է հիմնել ակադեմիա Բաքվում: ”Բանակցում ենք տարբեր ակումբների հետ: Կցանկանայինք հիմնել ”Այաքսի” ակադեմիան, սակայն դա շատ թանկ է: Ցանկանում էինք նաեւ բացել ”Սպորթինգի” ակադեմիան, սակայն արագ որոշում կայացնել պետք չէ: Մենք բանակցում էինք ”Բարսելոնայի” հետ, սակայն նրանք հրաժարվեցին ակադեմիա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի