17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 7-ին ”Հանրապետական” մարզադաշտում

Ինչպես հայտնի է, Հայաստանի գավաթի 2013-2014 թթ. խաղարկության եզրափակչում կհանդիպեն Կապանի ”Գանձասարը” և Երևանի ”Փյունիկը”: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գավաթի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ”Հանրապետական” մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Հայաստանի մ. 17 տարեկանների հավաքականը կրեց երրորդ պարտությունը

Մակեդոնիայում ավարտվեց ՈւԵՖԱ-ի զարգացման պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը: Վերջին` 3-րդ տուրում, մեր ֆուտբոլիստները հանդիպեցին Կիպրոսի ընտրանու հետ եւ պարտվեցին 1-4 հաշվով: Այսպիսով, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը կրեց 3 պարտություն եւ  զբաղեցրեց վերջին` 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի Մ-21 հավաքականը կմրցի Իրանի Մ-22 հավաքականի հետ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի մինչեւ 22 տարեկանների հավաքականի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ, հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 4-ին եւ 6-ին Երևանում:

Արտակ Եդիգարյանը մեկ խաղակես է անցկացրել է ”Ժալգիրիսի” կազմում

Լիտվայի առաջնության 10-րդ տուրում երկրի չեմպիոն ”Ժալգիրիսը” հյուրընկալվելիս 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը ”Շաուլյայի” հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը խաղադաշտ է դուրս եկել ”Ժալգիրիսի” մեկնարկային կազմում ու փոխարինվել է ընդմիջումից անմիջապես հետո: ”Ժալգիրիսը” 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ապրիլի 24-ին հաղթեց ադրբեջանցի մարզիկին

Ապրիլի 24-27-ը Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում անցկացվող  ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի  առաջնության    հենց առաջին օրը նշանավորվեց     Հայաստանի  ազգային հավաքականի առաջատար  և փորձառու մարզիկ Հովհաննես Դավթյանի   բրոնզե մեդալով: Անցկացնելով ընդհանուր հաշվով 5 գոտեմարտ, Դավթյանը  նախ հաղթեց բուլղարացի  Յանիսլավ Գարչևին, հետո՝  պորտուգալացի Նունո Կարվալիոյին, սակայն ցավալի  պարտություն կրելով  վրացի մարզիկ  Ամիրան Պապինաշվիլուց, սփոփիչ գոտեմարտերում  հաղթանակ գրանցեց  Ռուսաստանը  ներկայացնող հայազգի […]

”Ֆուտբոլիստները պահանջել են, որ ես հեռանամ”.Սեւադա Արզումանյան

Ինչպես հայտնի է, Կապանի ”Գանձասարը” եւ գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը ապրիլի կեսին դադարեցրեցին համագործակցությունը: Սեւադա Արզումանյանը Արմենիա հեռուստաընկերության ”Ֆուտբոլի ժամը” հաղորդման ժամանակ խոսել է ակումբից հեռանալու պատճառների մասին. ”Վերջին պարտություններից հետո շատ լուրջ, խորը խնդիրներ առաջացան: Ակումբի ղեկավարը հանդիպեց մարզչական շտաբի հետ եւ հայտնեց, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Ֆուտբոլիստներն ասել են, որ մարզչի ներկայությամբ […]

Յուրա Մովսիսյանը եւ նրա թիմակիցները հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը/ֆոտո/

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նույնպես հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում կրում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված շապիկ։ Նույնպիսի շապիկներ կրել են նաեւ Մովսիսյանի երկու թիմակիցները` Դմիտրի եւ Կիրիլ Կոմբարով եղբայրները, ովքեր լուսանկարները տեղադրել են իրենց թվիթերյան էջում: Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է […]

Անուշ Գրիգորյանը հռչակվեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կայացան եզրափակիչ մենամարտերը: Կանանց պայքարում հրաշալի ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը: Մարզուհին երզափակչում հաղթանակ տոնեց իտալուհի Իրմա Տեստայի նկատմամբ` նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել Նարեկ Մանասյանը:

Հայաստանի բասկետբոլիստուհիները 2 խաղ հաղթել են, 2-ը` պարտվել

Կազանում ընթացող ԱՊՀ երկրների դպրոցական 2-րդ փառատոնում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը 56:64 հաշվով զիջել է Ղազախստանին: Անցկացրած 4 հանդիպումներից 2-ում Հայաստանը հաղթել է, իսկ մնացած 2-ում՝ պարտվել: 5-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Բելառուսը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված