17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Երեւանն այլեւս չի հավակնում Եվրո-2020-ի հանդիպումներն անցկացնելուն

Երեկ ավարտվել է Եվրո-2020-ի անցկացման հայտերի ընդունման ժամկետը: ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք ցանկանում են անցկացնել ”Եվրո-2020”-ի եզրափակիչ փուլի հանդիպումներ: Առաջնությունն անցկացվելու է եվրոպական 13 քաղաքներում: Եվրո-2020-ն անցկացնելու ցանկություն էր հայտնել նաեւ Հայաստանը` ի դեմս Երեւանի՝ ներկայացնելով ”Հրազդան” մարզադաշտի թեկնածությունը: ՈւԵՖԱ-ի հրապարակած հավակնորդների վերջնական ցանկում, սակայն, Երեւանի անունը բացակայում է: Հայտ են ներկայացրել […]

Մանուչարյանն ամբողջական հանդիպում անցկացրեց ”Ուրալի” կազմում/վիդեո/

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Եկատերինբուրգի ”Ուրալը” սեփական հարկի տակ ընդունել էր ”Տոմին”: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Դաշտի տերերի մեկնարկային կազմում էր հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը: ”Ուրալի” հայազգի պաշտպան Դենիս Թումասյանը հայտավորված էր , սակայն այդպես էլ չմասնակցեց հանդիպմանը:

Արթուր Սարկիսովը` ”Վոլգայի” մեկնարկային կազմում

Ռուսական ”Վոլգան” այսօր հյուրընկալվել է ”Զենիթին”: Հյուրերի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Հայաստանի հավաքականի թեկնածու Արթուր Մինոսյանը ”Վոլգայի” պահեստայինների թվում է:

Էդգար Մանուչարյանը` ”Ուրալի” մեկնարկային կազմում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Եկատերինբուրգի ”Ուրալը” սեփական հարկի տակ ընդունել է ”Տոմին”: Դաշտի տերերի մեկնարկային կազմում է հարձակվող Էդգար Մանուչարյանը: ”Ուրալի” հայազգի պաշտպան Դենիս Թումասյանը պահեստայինների թվում է: Նշենք, որ հանդիպման մեկնարկը որոշ ժամանակով հետաձգվել է խաղադաշտի անպատրաստ լինելու պատճառով:

Արթուր Աբրահամը շնորհավորել է իր մարզչին ծննդյան օրվա առթիվ

WBO վարկածով երկրորդ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկդաուն) շնորհավորել է իր մարզիչ Ուլի Վեգներին ծննդյան օրվա առթիվ: ”Ծնունդդ շնորհավոր իմ լեգենդ մարզիչ Ուլի Վեգներ”,-գրել է Աբրահամն իր ֆեյսբուքյան էջում եը տեղադրել լուսանկար: Հիշեցնենք, որ Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա մայիսի 3-ին: Նրա մրցակիցը կլինի Նիկոլա Սեկոլցան (26-1, 8 նոկդաուն):

Դավթյանի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ/վիդեո/

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 24-27-ը Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում անցկացվող  ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի  առաջնության    հենց առաջին օրը նշանավորվեց     Հայաստանի  ազգային հավաքականի առաջատար  և փորձառու մարզիկ Հովհաննես Դավթյանի   բրոնզե մեդալով: Անցկացնելով ընդհանուր հաշվով 5 գոտեմարտ, Դավթյանը  նախ հաղթեց բուլղարացի  Յանիսլավ Գարչևին, հետո՝  պորտուգալացի Նունո Կարվալիոյին, սակայն ցավալի  պարտություն կրելով  վրացի մարզիկ  Ամիրան Պապինաշվիլուց, սփոփիչ գոտեմարտերում  հաղթանակ գրանցեց […]

Նորայր Ասլանյանի գոլն օգնեց ”Վիլլեմ II”-ին հաղթանակ տոնել

Հոլանդիայի առաջին դիվիզիոնի վերջին` 38-րդ տուրում ”Վիլլեմ II”-ը մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց ”Ալմերե Սիթիին”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 48-րդ րոպեին` 0-1 հաշվի ժամանակ, Նորայր Ասլանյանը հավասարեցրեց հաշիվը: Ասլանյանի թիմը հաղթող ճանաչվեց առաջին դիվիզիոնում եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա բարձրագույն խմբում:

45 տարեկանում մահացել է ”Բարսելոնայի” նախկին մարզիչ Տիտո Վիլանովան

”Բարսելոնայի” նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մահացել է 45 տարեկան հասակում: Վիլանովան 2011 թ.-ից պայքարում էր թքագեղձի ուռուցքի դեմ: Նա մի շարք վիրահատություններ է տարել, սակայն դրանք չենք փրկել նրա կյանքը: 2012-13 թթ. մրցաշրջանում գլխավորել է ”Բարսելոնան”, որը նրա ղեկավարությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչից հետո հիվանդության պատճառով թողել է մարզչական աշխատանքը:

Եվգենի Պլյուշենկոն կշարունակի մարզական կարիերան

Ռուս հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն ընգրկվել է Ռուսաստանի հավաքականի նախնական հայտացուցակում: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ օլիմպիական կրկնակի չեմպիոնը կսկսի մարզումները հունիսի 1-ից: Հիշեցնենք, որ Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում Պլյուշենկոն խորացրել էր վնասվածքը եւ չէր կարողացել ելույթ ունենալ անհատական մրցումներում: Դրանից հետո նա հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, իսկ որոշ ժամանակ անց […]

Շումախերը դուրս է եկել կոմայից. նա ճանաչել է կնոջը

”Formula-1” դասի ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից: Հիշեցնենք, որ նա կոմայի մեջ էր գտնվում նախորդ տարվա դեկտեմբերից: 45-ամյա մարզիկի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է, որ նրա առողջությունն աստիճանաբար վերականգնվում է: Շումախերը նույնիսկ ճանաչել է կնոջը`Կորինային: Դրա հետ միասին հաղորդվում է, որ մարզիկի օրգանիզմը դեռ շատ թույլ է, եւ նա կարճ ժամանակով է միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի