14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դավթյանի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ/վիդեո/

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 24-27-ը Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում անցկացվող  ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի  առաջնության    հենց առաջին օրը նշանավորվեց     Հայաստանի  ազգային հավաքականի առաջատար  և փորձառու մարզիկ Հովհաննես Դավթյանի   բրոնզե մեդալով: Անցկացնելով ընդհանուր հաշվով 5 գոտեմարտ, Դավթյանը  նախ հաղթեց բուլղարացի  Յանիսլավ Գարչևին, հետո՝  պորտուգալացի Նունո Կարվալիոյին, սակայն ցավալի  պարտություն կրելով  վրացի մարզիկ  Ամիրան Պապինաշվիլուց, սփոփիչ գոտեմարտերում  հաղթանակ գրանցեց  Ռուսաստանը  ներկայացնող հայազգի մարզիկ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արսեն Գալստյանի նկատմամբ (նա վնասվածքի պատճառով հրաժարվեց գոտեմարտից) և նվաճեց  բրոնզե մեդալ՝  վստահ հաղթանակ  տանելով  Ադրբեջանի ներկայացուցիչ  Օրխան  Սաֆարովի  նկատմամբ:

Այս մրցանակը հատկապես կարևորվում է  այն հանգամանքով, որ Հ.Դավթյանն   իր բազմաթիվ մեդալներին  ավելացրեց ևս մեկը՝ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ապրիլի 24-ին՝  հաղթելով  ադրբեջանցի ձյուդոյիստին:    Հայերիս համար շատ կարևոր  այս  օրը Հայաստանի դրոշը մեկ անգամ ևս բարձրացավ միջազգային արենայում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ