14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Յուրա Մովսիսյանը եւ նրա թիմակիցները հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը/ֆոտո/

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նույնպես հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում կրում է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված շապիկ։

Նույնպիսի շապիկներ կրել են նաեւ Մովսիսյանի երկու թիմակիցները` Դմիտրի եւ Կիրիլ Կոմբարով եղբայրները, ովքեր լուսանկարները տեղադրել են իրենց թվիթերյան էջում: Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել եղբայրներին այդ քայլի համար:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառումներ կատարել էին նաեւ Հենրիխ Մխիթարյանը, Լեւոն Արոնյանը եւ Արթուր Աբրահամը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ